Քննարկվել է Հայկ Խանումյանի և Ժաննա Գալստյանի միջև տեղի ունեցած միջադեպը. Արցախի ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը

Լուրեր

17.03.2026 | 15:59
ԱՄՆ-ը պահանջում է Կուբայի նախագահի հրաժարականը. NYT
17.03.2026 | 15:49
Լարիջանին և նրա որդին հարձակման են ենթարկվել այն բնակարանում, որտեղ թաքնվում էին. իսրայելական ԶԼՄ-ներ
17.03.2026 | 15:44
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վերադառնում է Երևան
17.03.2026 | 15:40
53-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է կախված վիճակում 
17.03.2026 | 15:30
Իսրայելը հայտնել է Ալի Լարիջանիին սպանելու մասին // «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 15:20
Նեյմարն արձագանքել է Բրազիլիայի հավաքական չհրավիրվելուն
17.03.2026 | 15:09
Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. վարորդը ձերբակալվել է
17.03.2026 | 14:56
Բաքուն հայտարարում է, թե Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին
17.03.2026 | 14:45
Իրանի նոր առաջնորդը ողջ է մնացել ԱՄՆ-Իսրայել ավիահարվածից հետո, քանի որ դրանից առաջ դուրս էր եկել տանից. The Telegraph
17.03.2026 | 14:37
Հունվար-փետրվարին Ադրբեջանից Հայաստան ավելի քան 4,2 միլիոն դոլարի ապրանք է արտահանել
17.03.2026 | 14:29
Իսպանիայի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Ֆինալիսիմայի փոխարեն
17.03.2026 | 14:20
Առաջարկ ենք արել քաղաքապետարանին․ ՆԳՆ-ում ևս ձգձգումներ եղան․ ապահովագրողների բյուրոյի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 14:12
Իսրայելը հայտնել է իրանական «Բասիջ»-ի ղեկավարին, նրա տեղակալին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանելու մասին
17.03.2026 | 14:10
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
17.03.2026 | 14:09
Իրանը ՖԻՖԱ-ի հետ բանակցում է ԱԱ-2026-ի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ
Բոլորը

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հունիսի 28-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով:

Մինչ այդ՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի հետևյալ կազմը.

Արթուր Թովմասյան «Հայրենիք» խմբակցություն

Ռոբերտ Ղահրամանյան «Հայրենիք» խմբակցություն

Ռիտա Մնացականյան «Դաշնակցություն» խմբակցություն

Լյուդմիլա Բարսեղյան «ժողովրդավարություն» խմբակցություն

Գագիկ Բաղունց «Շարժում-88» խմբակցություն

Նիստի ընթացքում հանձնաժողովի որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը, տեղակալ՝ Ռիտա Մնացականյանը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ և պայմանավորվել աշխատանքները շարունակել վաղը՝ հունիսի 30-ին, միջադեպի հետ առնչություն ունեցող նյութերը հավաքագրելուց հետո: