Կառավարությունը 8 մլն դրամ կհատկացնի կրոնական և հասարակական այլ ծառայությունների համար
Քաղաքականություն
11.05.2023 | 10:47ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 8 մլն դրամ կփոխանցվի։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի հեղինակած որոշման նախագծից։ Նպատակ բաժնում նշված է, որ այդ 8 մլն դրամը հատկացվելու է կրոնական և հասարակական այլ ծառայությունների համար։
Նշենք, որ որոշման նախագծի մի հատվածը կառավարության քվեարկությանն է ներկայացվել գաղտնագրված և պարզ չէ, թե որ կազմակերպությանն է այն փոխանցվելու։ Հարցը կառավարության օրակարգ է ընդգրկվել չզեկուցվող ռեժիմով։
Նարեկ Կիրակոսյան