Թուրքիան դառնալու է ավելի ազգայնական և բռնապետական երկիր. Economist

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Բրիտանական «Economist» հանդեսը «Էրդողանը Թուրքիայում սկսում է նոր քաղաքական շրջան» վերնագրով հոդված է հրապարակել. փոխանցում է ermenihaber-ը:

Դրանում կանխատեսումներ են արվում, թե ինչպիսի արտաքին և ներքին քաղաքականություն կորդեգրի Թուրքիան հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո: Ինչպես գիտենք այդ ընտրությունների արդյունքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել էր իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում:

«Economist»-ը կանխատեսում է, որ Էրդողանի հերթական հաղթանակից հետո Թուրքիան դառնալու է ավելի իսլամիստական, ագայնական, և բռնապետական երկիր:

Հանդեսն այն կարծիքին է, որ հունիսի 24-ին տեղի ունեցած «անարդար» ընտրություններով վերացվեցին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վերջին հետքերը երկրում:

Բրիտանական հանդեսը նկատել է տալիս, որ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում անհրաժեշտ չափով եթերի հնարավորություն չի տվել Թուրքիայի նախագահի մնացած թեկնածուներին, որոնց թվում են ընդդիմադիր քեմալական«Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն,  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև ազգայնական «Լավ կուսակցության (İP-ԼԿ) թեկնածու Մերալ Աքշեները:

Նշվում է նաև, որ Թուրքիայում ազգայնականության միտումների ավելացմանը նպաստելու է «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ), որի հետ ԱԶԿ-ն դաշինքով մասնակցեց արտահերթ ընտրություններին: