Քայլ առ քայլ պատասխան ենք տալիս 30 տարի գիտությունն անտեսելու համար, հիմա էլ վտանգի մեջ ենք. Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Հայաստանը չունի նավթ, բայց կարող է ինտելեկտուալ պրոդուկտ տալ, որն ավելի կարևոր է: Եթե պետությունը սրան հետամուտ չլինի, և´ ռազմական ոլորտում ենք անկարող լինելու, և´տնտեսական: Գիտելիքահեն տեխնոլոգիաներն են մեզ նման փոքր երկրներին հնարավորություն տալիս ունենալու անվտանգային համակարգ և բարձր կենսամակարդակ»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Սանկտ-Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով` Հայաստանը պետք է ձևակերպի հստակ նպատակ` ունենալ կիրթ հասարակություն և գնալ դեպի տեխնոլոգիական ապագա.

«Դեռևս Ապրիլյան պատերազմից հետո գիտական հանրությունն ասում էր, որ ապագա պատերազմները տեխնոլոգիաների պատերազմներ են: Եվ եթե պետությունը չֆինանսավորի գիտությանը, թանկ կվճարենք…Մենք թանկ վճարեցինք: 2020-ը հստակ ցույց տվեց` ինչ բացեր ունենք: Կրթությունը քաղաքական գործոն է. պատերազմը դա հուշեց»: Հայկ Սարգսյանը նկատում է` պետությունը, որն ունի տեխնոլոգիա, կարողանում է թելադրել քաղաքական պայմաններ. «Քայլ առ քայլ պատասխան ենք տալիս 30 տարի շարունակ գիտությունն անտեսելու համար, և այսօր էլ կանգնած ենք վտանգի առաջ: Ընդ որում, պետք է նաև գիտակցենք, որ տեխնոլոգիաները միանգամից չեն ստեղծվելու, ժամանակ է պետք, պետությունը պետք է ներդրում անի` թեկուզ տասը տարի հետո դրա արդյունքը քաղելու ակնկալիքով»:

Ֆիզիկոսը խոսում է նաև ԳԱԱ հետազոտական ինստիտուտները բուհերին միավորելու` կառավարության ծրագրի մասին` նշելով, որ չի կարելի նման գործընթացը հապճեպ իրականացնել.

«Պետք է զգույշ լինել, որպեսզի չվնասել ակադեմիայի ինստիտուտներին: Կարելի է մի քանի ինստիտուտների և բուհեր փորձնական միավորել, հասկանալ` որոնք են խոչընդոտները, վերլուծություն անել, տեսնել` ինչ ուղիներ է պետք գտնել վերջնարդյունքի համար, և հետո նոր անցնել բուն միավորման պրոցեսին: Ի վերջո, պետք է ձևակերպել` որն է ինտեգրացիայի բուն նպատակը և երկխոսել ակադեմիայի հետ, շտապել չի կարելի»: Հայկ Սարգսյանն անդրադառնում է նաև Հայաստանում տարիներ շարունակ ձևավորված գիտնականի կերպարին` կարծիք հայտնելով, որ այդ ուղղությամբ հակաքարոզ է իրականացվել. «Գիտնականները 30 տարի շարունակ ներկայացվեցին որպես նվնվացող, փող մուրացող, վատ հագնված, անպաշտպան կերպարներ, այսպես ասած` «ինժեներ բալաներ»: Կիրթ մարդը տարիներ շարունակ Հայաստանում հիմար մարդու հոմանիշն է եղել, և ես ձեզ ասեմ` քրեական հեղինակությունների, զոռբաների կուլտն էլ հանգեցրեց 2020-ի աղետին»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան