Թեհրանն ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում  ակտիվորեն տարածվող  տեղեկությունը, որ Թեհրանը Իրանում գտնվող ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել։  Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը անցանկալի անձ է հայտարարել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում գլխավոր հյուպատոսության 4 աշխատակցի։ Դա տեղի է ունեցել Բաքվի կողմից իրանցի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելուց հետո։

«Ադրբեջանի քայլից օրեր անց առանց որևէ հիմքի՝ հիմնվելով միայն փոխադարձության սկզբունքի վրա, Իրանը անցանկալի անձ է հայտարարել Իրանում դեռ հունվարին տարհանված մեր երկրի դեսպանատան 2 և գլխավոր հյուպատոսության 2 աշխատակցի։ Մեր երկրի դեմ արված այդ քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին, որոնցում կան մի շարք խնդիրներ»,-ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բաքուն Իրանի դեսպանատան 4 աշխակցի անցանկալի անձ էր հայտարարել ու 48 ժամ տվել Ադրբեջանի տարածքը լքելու համար։

Էմմա Չոբանյան