Արտակ Զեյնալյանը դժվարանում է ասել՝«Սասնա ծռերին» բռնության ենթարկելու հրահանգը Սերժ Սարգսյանն է տվե՞լ, թե՞ ոչ

Լուրեր

16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ Factor.am-ը զրուցել է «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների նկատմամբ գործադրվող բռնությունների և դրա շուրջ ծավալված իրադարձությունների մասին։

«Սասնա ծռերի» խմբի անդամների պաշտպաններն ահազանգում են նրանց բռնության ենթարկելու մասին, քաղաքական դաշտից, կարծես թե, արձագանք չկա, ինչո՞վ է պայմանավորված «Ելք»-ի լռությունը։

-«Ելք»-ից ես մի քանի անգամ արձագանքել եմ։ Նախ, որ փաստաբաններին ենթարկում են խուզարկության դա միջամտություն է նրանց փաստաբանական գաղտնիքի իրավունքին և անձնական կյանքի հարգանքի իրավունքին, և եթե անվտանգության խնդիր են լուծում, ապա դա պետք է անեն այնպես, որ տեղի չունենա այդ միջամտությունը, համապատասխան սարքերի միջոցով զննեն հնարավոր վտանգավոր իրերի պարունակությունը։ Տեսակետ եմ հայտնել նաև գործադրվող բռնությունների վերաբերյալ, որն ազդելու են Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

-Դուք Ձեր անձնական տեսակե՞տն եք հայտնել։

-Դա եղել է «Ելք» խմբակցության քաղաքական խորհրդի անդամի տեսակետ, և այդ տեսակետն, ըստ էության, կարելի է համարել «Ելք» խմբակցության տեսակետը, որովհետև այդ առումով հակասության չի հանդիպել, թեև չի քննարկվել և այդպիսի տեսակետով հանդես գալու  որոշում չի կայացվել, բայց դա համապատասխանում է «Ելք» խմբակցության տեսակետին։ Մենք դատապարտում ենք այն բռնությունները, որոնք տեղի են ունենում «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ։ Անկախ նրանց գործողությունների նկատմամբ վերաբերմունքից՝ Հայաստանի Հանրապետությունն իրավունք չունի այդպիսի վերաբերմունք ցուցաբերի այդ անձանց նկատմամբ։ Դա իմ տպավորությամբ վրեժխնդրության դրսևորում էր, որը ցուցաբերվեց այդ անդամների նկատմամբ, այն բնորոշ չի այնպիսի մեծության, ինչպիսի Հայաստանի Հանրապետությունն է, բնորոշ է ֆիզիկական անձին։ Այդ գործերը Եվրոպական դատարանում վաղ թե ուշ արձանագրելու են Հայաստանի կողմից իր պարտավորությունների խախտման փաստը։

-Ո՞ւմ կողմից է վրեժխնդրություն։

-Ով որ հրահանգ է տվել խմբի անդամներին 15 հոգով դատարանի նկուղում ծեծի ենթարկելու։

-Ըստ Ձեզ՝  ո՞վ է հրահանգ տվել։

-Կապ չունի՝ ով է այդ հրահանգը  տվել, բայց այդ գործողությունը վերագրվելու է Հայաստանի Հանրապետությանը։

-Քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ հրահանգը տրվել է Սերժ Սարգսյանի կողմից։

-Նա առնվազն պատասխանատու է դրա համար՝ անկախ նրանից հրահանգն անձամբ նա է տվել, ոստիկանապետը, թե՞ միջանկյալ օղակի որևէ պաշտոնատար անձ, դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քաղաքական բարձրագույն իշխանությունը, և Հայաստանի Հանրապետությունը կրելու է դրա պատասխանատվությունը։

-«Սասնա ծռերի» փաստաբանները նշում են, որ նման բան նախկինում չի եղել, որ հենց դատարանում բռնության դեպքեր գրանցվեն

-Նախկինում էլ եղել են նման դեպքեր, ուղղակի սա ուշադրության կենտրոնում է դրա համար է արձանագրվել։ Կանցնի որոշ ժամանակ, նմանատիպ այլ դեպքեր կլինեն, և նոր փաստաբանները կմտածեն, թե դա առաջին անգամն է լինում։ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավուքների վիճակը վատ է և վերջին շրջանում ավելի է վատացել։

-Կնշե՞ք դատարանում բռնության մի երկու դեպք, որ նախկինում եղել է։

-Հիմա կոնկրետ դեպք չեմ կարող հիշել, բայց հիշում եմ՝ նմանատիպ դեպքեր եղել են, երբ դատարանի դահլիճում եղել է ուժի կիրառում։

 

Շողիկ Գալստյան