Ընդդիմության բացակայության արդյունքում Հանրապետական մենատիրությունը փոխարինվում է «Քաղաքացիական պայմանագրի» մենատիրությամբ․ քաղտեխնոլոգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում քաղաքագետները միաձայն են այն հարցում, որ այսօր երկրում քաղաքական ընդդիմություն չկա: Հակոբ Բադալյանն իբրև ընդդիմություն տեսնում է Հանրապետականին, բայց նրա 20 տարվա անցյալը մեծ խնդիր է: «Հանրապետականը պարզապես չի կարող հավակնել հանրության վստահության և քվեի, ու դժվար է ասել, թե երբ կարող է փոխվել էդ վիճակը»,- ասում է Հակոբ Բադալյանը:

Քաղաքագետի կարծիքով, ըստ էության, ընդդիմադիր ուժերը Հայաստանում քիչ չեն, սակայն նրանց համար դժվար է թավշյա հեղափոխությունից հետո հավակնել իշխանության: Նույնիսկ արտահերթ ընտրությունների ժամանակ հազիվ թե որևէ մեկը հանդես գա արմատական ընդդիմության դիրքերից: «Իրավիճակն է պարզապես զսպում բոլոր էն ուժերին, որոնք ըստ էության ընդդիմադիր են, ունեն արտահայտվելու խնդիր և կունենան, եթե իշխանությունը լուրջ սխալներ թույլ չտա»,- նկատում է քաղաքագետը:

Պարոն Բադալյանի համոզմամբ՝ իրական ընդդիմությունը Հայաստանում կարող է ստեղծվել առաջիկա 5 տարվա ընթացքում: Իսկ ահա քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահ է, որ ընդդիմադիր ճիշտ աշխատանքի դեպքում հենց Հանրապետականն արդեն առաջիկա արտահերթ ընտրություններին խորհրդարանում կարող է հավակնել երրորդ քաղաքական ուժի դերին: «Որովհետև մենք տեսնում ենք իշխող թիմի սխալները, մենք տեսնում ենք քաղաքական դաշտում գտնվող կուսակցությունների, շատ դեպքերում արտախորհրդարանական ուժերի հատկապես ոչ ադեկվատությունը և  եթե դրան գումարենք Հանրապետականի հնարավոր բարեփոխումները, ապա էս երեք գործոնների օգտագործումն իրենց հնարավորություն կտա երրորդ տեղը զբաղեցնել»,- ենթադրում է Արմեն Բադալյանը:

Քաղաքական տեխնոլոգի համոզմամբ՝ Հանրապետականն ունի մեդիառեսուրս, ունի տարածքային կառույցներ, ունի նաև ինտելեկտուալ գործիչներ, հետևաբար պատրաստի ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանի կառավարության համար: Բավական է, որ նախկին իշխող ուժը կուսակցության ներսում բարեփոխումներ անի: «Դա նշանակում է արմատական բարեփոխումներ իրականացնել՝ կախված կուսակցության առաջին հերթին նախագահի փոփոխությամբ»,- առաջարկում է քաղաքական տեխնոլոգը:

Փոխարենն, ըստ պարոն Բադալյանի, արդեն տարօրինակ է դառնում իշխող կուսացության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պահվածքը, որը հաճախ պաշտոնյաներին պաշտոնանկ անելիս չի էլ բացատրում պատճառները: «Մենք արդեն տեսնում ենք, որ երբ ընդդիմությունը բացակայում է, այսօրվա իշխող թիմը շատ արագ դառնում է նույն Հանրապետականը՝ տարբեր պաշտոնների նշանակվում են միայն Քաղպայմանագրի ներկայացուցիչներ»,- դժգոհում է պարոն Բադալյանը:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Հայաստանում այսօր ընդդիմադիր ուժ չի տեսնում, որովհետեւ այդպիսի ուժ չի եղել նույնիսկ հեղափոխությունից առաջ: «Նախ ՀՀԿ-ն ինքը քաղաքական իշխանություն չէր: ՀՀԿ-ն ինքը քաղաքական ցուցանակով ինչ-որ մարդկանց հանցավոր խումբ էր, որը քաղաքական կարգախոսների անվան տակ եկել էր երկիրը թալանելու: Եվ այն ժամանակվա ընդդիմությունն էլ քաղաքական պայքար չէր տանում: Խոսքն այն մասին էր, որ պիտի հանցավոր այդ խմբին բռնել, վնասազերծել, թևերը ոլորել, զինաթափել և գողոնը վերադարձնել, ինչը տեղի է ունենում այսօր»,- ասում է Արմեն Բաղդասարյանը:

Իսկ թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում դառնալ ընդդիմություն, Արմեն Բաղդասարյանը պարզ բացատրություն ունի՝ որովհետև քաղաքական իշխանություն էլ չկա: «Այսօրվա իշխանությունները քաղաքական չեն: Քաղաքական իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով: Այս իշխանություներն ընտրությունների միջոցով չեն ձևավորվել: Այս իշխանությունները հիմա ակտիվ քայլեր են կատարում, որպեսզի ձևավորվեն քաղաքական իշխանություններ»,- նկատում է նա:

Քաղաքական ընդդիմությունն, ըստ քաղաքագետի, ի հայտ կգա ընտրություններից հետո: Ինքը մեծ հույս ունի, որ այս ընտրությունները կլինեն մաքուր և ընտրակեղծիքների հիմնական մեխանիզմները չեն գործի: «Վտանգավոր է այն, որ չափազանց մեծ դերակատարում է տրվում ուժային կառույցներին, ցանկացած իրավիճակում դա վտանգավոր է, որովհետև դա դառնում է մահակ, որով կարելի է հարվածել բոլորին: Բայց, բարեբախտաբար, իմ էս ասածը կարող է շատերին դուր չգալ, ամեն ինչ արվում է բացառապես օրենքի շրջանակներում և դա ինչ-որ հեղափոխական զանգվածներին երբեմն դուր չի գալիս, դժգոհություն կա, չէ՞, ասում են՝ բա ինչի՞ Սաշիկին բռնեցիք բաց թողեցիք, բա ինչու՞ Շմայսին չբռնեցիք»,-ամփոփում է քաղաքագետը:

Ի դեպ, քաղաքագետը նոր ընտրություններից հետո ընդդիմության դերում տեսում է Հայ Ազգային Կոնգրեսին, բայց ոչ երբեք «Սասնա ծռերին»: ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ չանցած երկու տարի, հասարակության մեծ մասը գերադասեց իշխանափոխության խաղաղ ճանապարհը:

Մհեր Արշակյան