Սեռական էր, թե ոչ՝ չգիտեմ, բայց հայհոյել եմ․ Արցախի ԱԺ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+

Լուրեր

16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Բոլորը

Արցախի Ազգային ժողովի նիստն այսօր թեժ է անցել.  միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել  «Ազգային վերածնունդ» խմբակցության նախագահ Հայկ Խանումյանը և «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Ժաննա Գալստյանը։ 

Վիճաբանության մասին առաջինը տեղեկացրեց պատգամավոր Հայկ Խանումյանն՝ իր ֆեյսբուքյան  էջում տեղադրելով նաև վիճաբանության տեսանյութը (ուշադրություն՝ հնչում են հայհոյանքներ), որից երևում է՝ պատգամավոր Հայկ Խանումյանին առաջինը հայհոյում է  Ժաննա Գալստյանը։  

Թե ինչն էր Ժաննա Գալստյանի զայրույթի պատճատը  Factor.amը փորձեց պարզել հենց պատգամավորից։

«Էդ տղան Ազգային ժողովի էդ միկրոֆոնը, էդ հարթակը օգտագործում է որպես իր միտինգի հարթակ։ Ինչի մասին խոսենք, արհամարհական զրպարտանք է ուղղում մեզ բոլորիս,  նախագահին։ Ես չեմ հասկանում՝ մեկ անգամ ասեց, երկու անգամ ասեց, հասկացանք իր վերաբերմունքը նախագահի նկատմամբ, բա կարելի՞ է Ազգային ժողովի հարթակն օգտագործել նման բաների համար»,- ասաց պատգամավորը։

Ժաննա Գալստյանը չհիշեց՝ սեռական հայհոյանքներ է հնչեցրել Հայկ Խանումյանի  հասցեին, թե ոչ, բայց հաստատեց, որ հայհոյել է․«Ես ուղղակի ասել եմ, որ սա միտինգ չի քեզ համար և էլի մեկ բառ է դուրս եկել իմ բերանից, չգիտեմ սեռական բնույթի ասվածը չափազանցված է, սեռական էր, թե ոչ՝ չգիտեմ, բայց հայհոյել եմ,  վատ-վատ բաներ եմ ասել, այո՛»,- ասաց Ժաննա Գալստյանը։ 

Հարցին՝ ինչ կերպ է պատկերացնում խորհրդարանում իր և Հայկ Խանումյանի հետագա աշխատանքային գործունեությունը, Ժաննա Գալստյանը պատասխանեց․ «Միտինգի մասին օրենքը ընդունեցինք, թող գնա բոլորին հավաքի իր չափառի տակ՝ չհամարձակվելով պետության հիմքերը խախտել»։

Հիշեցնենք, որ թեև Հայկ Խանումյանն առաջինը բարձրաձայնեց  Արցախի ԱԺ-ում տեղի ունեցած վեճի մասին, հրապարակեց վեճի տեսանյութը, սակայն, րոպեներ առաջ պարզ դարձավ, որ  պատգամավորի էջից  հեռացվել է 2 ժամ առաջ տեղադրված այդ տեսանյութը։ Այն, ի դեպ,  ներբեռնվել էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջի յութուբյան ալիքում։

 

Աղավնի Սուքիասյան