Ծառայությունների ոլորտում գնաճն ավելի բարձր է, քան մեր թիրախը․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ինչպես աշխարհի շատ երկրներում՝ Հայաստանում ևս նկատում ենք մի ֆենոմեն, երբ կա որոշակի ապրանքների էական գնանկում, որը հիմնականում մի կողմից պայմանավորված է վարվող դրամավարկային քաղաքականությամբ, մյուս կողմից՝ քովիդից հետո արժեշղթաների վերականգնմամբ և առաջարկի ավելացման գործոններով»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ՌԴ-ում և Հայաստանում տեսանելի է, որ համաշխարհային պարենային գների նվազման արդյունքում գնաճի զամբյուղի մեջ էական կշիռ ունեցող ապրանքների գները որոշակիորեն նվազման միտում են ցույց տալիս:

Գալստյանն հավելեց, որ գնաճի նվազման երկրորդ պատճառը բազային էֆեկտներն են, քոնի որ անցած արվա ընթացքում երկրում եղել է բավականին բարձր բազա, որի արդյունքում ընթացիկ տարվա ընթացքում գնաճային կոմպոնենտն ապրանքային մասում էապես նվազում է:

ԿԲ նախագահը հայտնեց, որ կառույցն ավելի շատ ուշադրություն է դարձնում ծառայությունների հատվածին կամ կոշտ գներին:
«Այստեղ դեռ կան մի քանի զարգացումներ, որ մեզ բերում են այն մտքին, որ մենք՝ պայքարը գնաճի դեմ դեռևս վերջնականապես չենք հաղթահարել ու հաղթել: Առաջինը՝ արտաքին պահանջարկով պայմանավորված ծառայությունների գների հետևողական աճն է Հայաստանում: Այսինքն՝ եթե ապրանքների պարագայում մենք տեսնում ենք, որ ունենք գնանկումներ՝ բավականին մեծ, որը շատ կարճ ժամանակահատվածում նույնիսկ բերելու է նրան, որ Հայաստանում ընդհանուր գնաճը լինելու է ավելի ցածր, քան ԿԲ-ի թիրախն է, բայց այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ծառայությունների ոլորտում գնաճն ավելի բարձր է քան թիրախը: Մենք 6-7-8 % ամսական, տարեկան արտահայտված 12 % գնաճ ունենք որոշակի ծառայությունների մասով»,- նշեց Գալստյանը։

ԿԲ նախագահի դիտարկմամբ՝ այդ միտումը պայմանավորած է արտաքին ուժեղ պահանջարկով, դրան նպաստում է նաև երկրում աշխատավարձերի աճը:

«Աշխատավարձի աճը գերազանցում է, ոչ միայն ՀՆԱ-ի աճի տեմպերն, այլև արտադրողականությանն է էականորեն գերազանցում, ինչն իր մեջ ունի գնաճային էական պոտենցիալ:

Մյուս խնդիրը, որը մեզ թույլ չի տալիս, որ հանգիստ վերաբերվենք գնաճի ֆենոմենին՝ գնաճային սպասումներն են»,- հավելեց Գալստյանը՝ նկատելով որ չնայած դրանք անցած տարվա մակարդակից նվազել են, բայց այնուամենայինից գնաճային սպասումները շարունակում են մնալ բարձր։

Մանրամասները՝ տեսանյութում։