Թուրքիան ՌԴ-ից ներկրվող բնական գազի համար հատուկ գին է ցանկանում ստանալ

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Milliyet-ի հետ հարցազրույցում հայտարարություններ է արել Ռուսաստանի հետ բնական գազի ներկրման պայմանագրի շուրջ բանակցություններում Անկարայի պահանջների մասին։

Բնական գազը մատակարարվում է Թուրքիայի խոշորագույն գազամատակարարող Ռուսաստանից՝ երկու խողովակաշարով։ «Կապույտ հոսք» գազատարի պայմանագիրը, որը մեծ ծավալի մատակարարման պայմանագիր է՝ տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, կավարտվի հաջորդ տարվա վերջին:

Թուրք նախարարը նշել է, որ Անկարան հատուկ գին է ուզում ստանալ ՌԴ-ից մատակարարվող գազի համար։

«Որպես Թուրքիա՝ մենք հատուկ գին ենք ուզում մեզ համար։ Մենք ուզում ենք այնպիսի մեխանիզմ գործադրել, որը կպաշտպանի և՛ մեզ, և՛ արտադրող երկրին։ Պետք է լինի առաստաղ և նվազագույն գին, այն, ինչ մենք անվանում ենք թունելի գնագոյացում։ Եթե Եվրոպայում գազը թանկանա, մենք մատակարարման անվտանգության խնդիր չունենք, բայց չենք ուզում, որ դա բացասական ազդեցություն ունենա գնի վրա»,- ասել է Բայրաքթարը։

Անդրադառնալով Թուրքիայում ծրագրվող բնական գազի հանգույցի ստեղծմանը՝ Բայրաքթարը հայտարարել է, որ BOTAŞ-ի և ռուսական «Գազպրոմի» համար ստեղծվել են ենթակառուցվածքներ՝ համատեղ գազի առևտրային հարթակ գործարկելու համար, և որ հարթակը կարող է շահագործման հանձնվել 2025 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի