Ռուբեն Ռուբինյանը ինչ նպատակով է մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչ նպատակով է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցություններին մասնակցում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Երեկ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Պատվիրակության կազմում էր Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշմամբ նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հայտնի է, որ Ռուբինյանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է։ Հարց՝ Ռուբեն Ռուբինյանը ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին, արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ է նաև հայ-թուրքական հարաբերությունները և այդ երկու հարաբերությունները իրար փոխկապակցված են»,- այս հարցադրումն արեց ընդդիմադիր պատգամավորը։

ԱԺ փոխանախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց, նշելով, որ Ռուբեն Հայաստանի կողմից ներկայացված է Թուրքիայի հետ բանակցություններում, ըստ էության, իր գործառույթներն է կատարում։ «Ինչ վերաբերում է իր գործուղմանը, պարոն Սիմոնյանի հրամանի մեջ ամեն ինչ ասված է»,- հավելեց Արշակյանը։
Մանուկյանի խոսքով՝ անակնկալ հայտարարվեց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է լինելու, հանդիպումից առաջ կամ ընթացքում հայտարարվեց, որ բազմափուլ է, մի քանի օր շարունակ այդ հանդիպումները տևելու են․ «Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ Ռուբինյանի գործուղումն ապրիլի 28-ից մայիսի 5-ն է, որը նշանակում է՝ ենթադրվում էր, ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու։

Նորից պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի թիկունքում ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են Հայաստանի, Արցախի անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը, ազգային անվտանգությունը»։

Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Ճիշտն ասաց, զարմացած եմ, պարո՛ն Մանուկյան, որ Ձեզ համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում։ Առաջարկում եմ հետևել ԱԳՆ հաղորդագրություններին»։

Մանրամասները՝ տեսանյութում։