«Մամուլի ազատության ինդեքս 2023» RSF-ի զեկույցում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը․ Factor.am-ը և 3 այլ ԶԼՄ ժողովրդավարական հակակշռի դեր են կատարում

Լուրեր

22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
22.11.2024 | 17:03
Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը ֆավորիտ է համարում Ավստրիային
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ը: Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի 180 երկրներում և տարածքներում, հրապարակվել է մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը։ Դրա համաձայն իրավիճակը «չափազանց վատ է» 31 երկրում , «բարդ»՝ 42-ում ու «խնդրհարույց»՝ 55-ում, մինչ այդ «լավ» կամ «բավականին լավ» իրավիճակը մնում է 52 երկրում։ Այլ կերպ ասած՝ լրագրողների համար իրավիճակը վատ է 10 երկրից 7-ում, իսկ բավարար միայն՝ 10-ից 3-ում։

ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 49-րդ հորիզոնականում։  Նախորդ տարի  մեր երկիրը զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը։ ՀՀ-ն դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքում։ Խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում ՀՀ-ն, ինչպես և նախորդ տարի, առաջատարն է:

«Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը 77-րդ, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը 151-րդ, իսկ Իրանը 177-րդ հորիզոնականում է:

Հայաստանի մասին զեկույցի հատվածում նշված է, որ չնայած բազմակարծությանը, լրատվամիջոցները մնում են բևեռացված։ Նշվում է, որ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ Factor.am-ը կատարում են ժողովրդավարական էական հակակշռի դեր։

«Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիա դաշտն աճում է։ Անկախ առցանց լրատվական կայքերը զարգանում են, այդ թվում՝ Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը՝ կատարելով ժողովրդավարական էական հակակշռի իրենց դերը»,- ասվում է հրապարակման մեջ։

Զեկույցում նշվում է, որ «լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո իշխանության եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին: Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն դրսևորում: Հատկապես զգայուն է երկու քաղաքական թեմա՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հարձակվում լրագրողների վրա»։

Ըստ հրապարակման՝ չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության կիրառմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության հետ կապված խնդիրները: Պետական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է կառավարության կողմից (պատասխանելու մերժում, ուշացումներ և այլն):

ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած կամ ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: Նշվում է, որ գովազդի շուկան շարունակում է մնալ թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Ըստ հրապարակման՝ պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։

Ըստ RSF-ի որպես մասնագիտություն ՀՀ-ում լրագրությունը նսեմացված է և հատկապես անհանգստացնող է, որ ատելության խոսքի օբյեկտ է: Քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը, որոնք լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» և «հակառակորդներին ծառայելու» համար, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Լրագրողները մշտապես վիրավորանքների, հարձակման ու հետապնդման են ենթարկվում զրպարտության համար, ինչն ուժեղացնում է ինքնագրաքննությունը:

«Ադրբեջանի հետ սահմանին բախումները, ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի արգելափակումը բարդացրել է լրագրողների աշխատանքը։ Ավելին, նրանք պարբերաբար ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիրների և նրանց համախոհների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում»,-ասված է զեկույցում։

Արդեն 7-րդ տարին անընդմեջ ինդեքսի առաջին հորիզոնականն է զբաղեցնում Նորվեգիան։ Առաջին անգամ երկրորդ հորիզոնակնն է զբաղեցրել ոչ սկանդինավյան երկիր՝ Իռլանդիան, իր դիրքերը նախորդ տարվա համեմատ բարելավելով 4 հորիզոնականով ու առաջ անցնելով Դանիայից։ Նիդերլանդները ևս միանգամից 22 հորիզոնականով բարելավել է իրենց դիրքերն ու վերադարձել 2021 թվականին զբաղեցրած  6-րդ հորիզոնական։ Հիշեցնենք՝ Նիդերլանդների նահանջը պայմանավորված էր լրագրող Փիթեր Ռ․ դե Վրիսի սպանությամբ։

Ինդեքսի ստորին հորիզոնականներում ևս փոփոխություններ են գրանցվել։ «Աութսայդերների» եռյակում բացառապես ասիական երկրներ են՝ Վիետնամը (178-րդ հորիզոնականը), որն հաջողությամբ ավարտել է անկախ լրագրողների ու մեկնաբանների որսը, Չինաստանը (179-րդ հորիզոնականը, -4), որը լրագրողների համար աշխարհի խոշորագույն բանտն է ու պրոպագանդական կոնտենտի առաջատարը, և ինչը չի զարմացնում Հյուսիսային Կորեան (180-րդ հորիզոնականը)։

2023 թվականի ինդեքսում 9 հորիզոնականով նահանջած և 164-րդ հորիզոնականը զբաղեցնող ՌԴ-ում քարոզչության պայմաններն ընդլայնվել են։ Զեկույցում նշվում է, որ Մոսկվան ռեկորդային կարճ ժամանակահատվածում նոր մեդիա-արսենալ է ստեղծել Ուկրաինայի հարավում օկուպացված տարածքներում կրեմլյան դիրսկուրսի տարածման համար, հզոր ճնշում է գործադրվել անկախ ռուսական ԶԼՄ-ների վրա, որոնք արգելվել, արգելափակվել կամ «օտարերկրյա գործակալներ» են հայտարարվել։ ՌԴ կողմից Ուկրաինայում իրականացված ռազմական հանցագործությունները նպաստել են, որպեսզի այդ երկիրը ստանա վատագույն արդյունքն անտվանգության առումով։

Միացյալ Նահանգները (45-րդ հորիզոնական) իր դիրքերը զիջել է 3 հորիզոնականով։ ԱՄՆ-ում հարցումներին մասնակցածները բացասական են գնահատել այդ երկրում լրագրողների դրությունը, չնայած Բայդենի վարչակազմի բոլոր ջանքերին։ Երկու լրագրողների սպանությունը (2022 թվականին Las Vegas Review Journal-ի լրագրող Ջեֆ Հերման և 2023 թվականին՝ Spectrum News 13-ի լրագրող Դիլան Լայոն) բացասական ազդեցություն է ունեցել երկրի ընդհանուր գնահատականի վրա։

Բրազիլիան (92-րդ հորիզոնականը) բարձրացել է 18 հորիզոնականով այն բանից հետո, երբ Ժաիր Բոլսոնարոն, որի կառավարման ժամկետն աչքի է ընկել լրագրողների նկատմամբ հետապնդումներով, լքել է իր պաշտոնը, իսկ իշխանության է  վերադարձել Լուլա դա Սիլվան, որը խոստացել է բարելավել իրավիճակը։

Իրավիճակը «խնդրհարույցից» դարձել է «չափազանց լուրջ» երեք երկրներում՝ Տաջիկստանում (153-րդ հորիզոնականը), Հնդկաստանում (161-րդ հորիզոնականը, -11) և Թուրքիայում (165-րդ հորիզոնականը, -16): Հնդկաստանում օլիգարխների կողմից մամուլի գրավումը վերացնում է բազմակարծությունը,  Էրդողանի ռեժիմը ևս ուժեղացրել է բռնություններն ընդդեմ լրագրողների 2023 թ մայիսի 14-ի ընտրությունների նախաշեմին։

Իրանում (177-րդ հորիզոնականը) երիտասարդ Մախսա Ամինիի մահով պայմանավորված սոցիալական շարժման ինտենսիվ ճնշումը հանգեցրել է ինչպես «սոցիալական համատեքստի», այնպես էլ «իրավական բազայի» առումով ինդեքսների ավելի ցածր միավորների:

Վատագույն ցուցանիշներն Աֆրիկայում են․ տարածաշրջանի  առաջատար հանդիսացող Սենեգալը (104-րդ հորիզոնականը) իր դիրքերը զիջել է 31 հորիզոնականով, հիմնականում լրագրողների հանդեպ դատական հետապնդումների պատճառով։

Տաթև Ֆռանգյան