Մենք առայժմ չենք դարձել բռնությունից ազատ հասարակություն. ապաքաղաքական զրույց Մարգարիտա Հակոբյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «ՕքսԵՋեն» կանանց և երիտասարդների իրավունքների պաշտպանության հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Նրա կարծիքով՝ խորհրդարանական ընտրություններում կանանց համար քվոտաների սահմանումը որոշ չափով բարելավել են վիճակը, սակայն պետք է խնդիր դրվի, որ կանայք լինեն ոչ միայն կուսակցական ցուցակներում, այլև որոշումներ ընդունողների շարքերում:

Խոսելով բիզնեսում կանանց ներգրավվածության մասին՝ հաղորդման հյուրը մեծ խնդիր չի տեսնում կին և տղամարդ գործարարների աշխատանքային շփումների մեջ: Խնդիրը, նրա կարծիքով, ոչ թե արգելքների առկայությունն է, այլ հնարավորությունների բացակայությունը: Նույն բացատրությունը տիկին Հակոբյանն ունի այն փաստին, որ հատկապես խոշորացված համայնքներում կին ղեկավարներ գրեթե չկան:

Անդրադառնալով ընտանեկան բռնությանն առնչվող օրենքներին և դրանցից՝ հայաստանցի որոշ տղամարդկանց դժգոհությանը, «ՕքսԵՋեն»-ի ղեկավարն իր անհամաձայնությունն է հայտնում այն կարծիքի հետ, որ դա զուտ ներքին, ընտանեկան խնդիր է: Բռնության բացառումը պետք է լինի ամբողջ հասարակության խնդիրը: Դրան պետք է նպաստեն ոչ միայն օրենքների խստությունը, այլև բոլորի կողմից ընդունված վարքային կանոնները:

Տիկին Հակոբյանը ցավով նշում է, որ մենք դեռևս չենք դարձել բռնությունից ազատ հասարակություն: Պատճառը, նրա կարծիքով, այն է, որ մեզանում դեռևս ուժեղ են կարծրատիպերը, որոնք իրենց հերթին բերում նախապաշարումների: Դրանցից ազատվելը պահանջում է ինչպես անհատական ջանքեր, այնպես էլ հասարակական մշտական ուշադրություն:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան