Այո´, իշխանությունից մարդիկ կան հոգաբարձուների խորհրդում, բայց ԵՊՀ-ն ապաքաղաքականացված է. պրոռեկտոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Չեմ կարող ասել` ԵՊՀ-ն Աշտարակ տեղափոխվելու է, թե ոչ. նման պնդում ես դեռևս չեմ լսել: Այդ մասշտաբային ծրագիրը քննարկման և մշակման փուլում է, ընթացքի մեջ է: Ես կարող եմ անել տեսական ենթադրություն, թե ինչ է ընկած ծրագրի հիմքում: Իմ կարծիքով` տրամաբանությունը պարզ ու հասկանալի է. խոսքը ռեսուրսների կոնսոլիդացման մասին է: Որքան ավելի էֆեկտիվ ես կոնսոլիդացնում ռեսուրսները, այնքան ավելի ճիշտ ես կարողանում քեզ դիրքավորել կրթական շուկայում»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է ԵՊՀ Զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը` անդրադառնալով բուհերի միավորման և ակադեմիական քաղաք կառուցելու վերաբերյալ կառավարության ծրագրերին:

Նրա խոսքով` ԵՊՀ-ի խնդիրն արդյունավետ մրցակցությունն է միջազգային կրթական շուկայում, առնվազն` տարածաշրջանի մակարդակով. «Եվ եթե որոշակի ռեսուրսների կոնսոլիդացիան դրան կօգնի, կարծում եմ` բավական էֆեկտիվ քայլ կլինի: Պարզապես դեռ հայտնի չէ` ինչ մոդելի խոշորացումներ են արվելու: Միջավայրի փոփոխությունը մեծապես կախված է այն ձևից, որով այն տեղի է ունենում: Քանի դեռ այդ ձևն իր ամբողջ մանրամասներով մշակված չէ, դրան գնահատական տալը վաղ է»:

Դիտարկմանը, որ եթե ԵՊՀ-ն տեղափոխվի Աշտարակ, այլևս ԵՊՀ չի լինի և հարցին` պատրաստ է արդյոք, որ ԵՊՀ այլևս չլինի, պրոռեկտորը պատասխանում է հակիրճ. «Ես չեմ կարծում, որ ԵՊՀ այլևս չի լինի»:

Խոսելով հայաստանյան կրթական համակարգից` Միքայել Հովհաննիսյանը նկատում է, որ Հայաստանն ունակ է աշխարհին առաջարկելու հետաքրքիր ինտելեկտուալ արդյունք. «Հայաստանի կրթական համակարգը հիբրիդային միավոր է, որը կրում է խորհրդային կրթական համակարգի ավանդույթները, ինչպես նաև փոխառել է բաղադրիչներ` ինտեգրվելով եվրոպական կրթական տիրույթին»:

Հարցին, թե վերջին տարիների ընթացքում ԵՊՀ-ին հաջողվե՞ց դառնալ ապաքաղաքական բուհ, պրոռեկտորը պատասխանում է` այո’.«Բուհի ապաքաղաքականացում, միանշանակ, տեղի ունեցավ: Այն, որ իշխանության ներկայացուցիչներ կան հոգաբարձուների խորհրդի կազմում, դա չի նշանակում, որ բուհն ապաքաղաքականացված չէ, քանի որ ապահովված է բուհի կառավարման գործին մասնակցայնության համամասնությունը»:

Մանրամասները` տեսանյութում:
Աննա Բաբաջանյան