Իրաքի վարչապետը քուրդ զինյալներին կոչ է արել զենքերը վայր դնել

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին կոչ է արել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներին զենքը վայր դնել և չխաթարել իրենց երկրի անվտանգությունը. փոխանցում է ermenihaber-ը:

Ի դեպ, Իրաքում է գտնվում քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազան՝Քանդիլը, որտեղ այժմ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում։

«Կառավարության նիստի ժամանակ մանրամասն քննարկել ենք թուրք-իրաքյան, իրաք-սիրիական սահմանններին տիրող իրավիճակը։ Գիտենք, որ Քանդիլում թեժ իրավիճակ է։ Այնտեղ իրականում բնականոն կյանք համարյա թե չկա։ Ոչ մի ուժ իրավունք չունի օգտագործել մեր տարածքը Թուրքիային հարվածելու համար։ Մենք ցանկանում ենք, որ զինված խմբերը (խմբ-PKK) վայր դնեն իրենց զենքերը»,-ասել է Իբադին։

Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» հիմնադրվել է   1978թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում: Կուսակցության հիմնադիրն Աբդուլլահ Օջալանն է: Նա այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։ PKK-ն Թուրքիայում պաշտոնապես համարվում է ահաբեկչական կազմակերպություն: