Անցակետը տեղադրում է Բաքուն, մեղավորը Երևանն է․ռուսական НТВ-ն Հայաստանին է մեղադրում եռակողմ հայտարարության չկատարման մեջ

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Ռուսական դաշնային ՆՏՎ հեռուստաընկերությունը, հավատարիմ մնալով  ռուսական պետական քարոզչամեքենայի  ավադույթներին, ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի վերաբերյալ, որը, մեղմ ասած, իրականությունից կտրված է ու մանիպուլյատիվ։ Կարմիր թելի պես ռեպորտաժում անցնում է այն միտքը, որ Հայաստանն, իբր,  «չի կատարում իր պարտավորությունները ու խախտում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»։

Թեև ՌԴ-ի թողտվությամբ կամ, միգուցե, համաձայնությամբ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, (ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի) ապրիլի 23-ին էլ այնտեղ ապօրինի անցակետ տեղադրել ու աշխատանքներ է իրականացնում, փաստացի ոտնահարելով եռակողմ հայտարարությունը, սակայն ըստ ռուսական կողմի՝ ամեն ինչում, չգիտես ինչու  մեղավորը Երևանն է։

«Բաքուն ուժեղացնում է Հայաստանի վրա ճնշումները՝ փաստացի փակելով Լաչինի միջանցքը։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհուրդ է տալիս այդ տարածաշրջանի էթնիկ հայերին  կամ շտապ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, կամ  բնակության այլ վայր ընտրել։Կա սակայն, գոյություն ունեցող խաղաղության պայմանագիր (խոսքը 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին) ստորագրված Հայաստանի ,Ադրբեջանի ու ՌԴ ղեկավարների միջև, որտեղ լուծված են բոլոր փոխադարձ տարածքային խնդիրները՝ ով, երբ, ինչպես և որտեղից  է գնում։ Եթե Երևանը դրան հետևեր աստիճանաբար ու ստույգ, ապա չէին լինի խաղաղության նոր առաջարկներ՝ կապիտուլյացիայի նման»,-ասվում  է ռեպորտաժում։

Զարմանալիորեն հեղինակը խորհուրդ չի տալիս եթե ոչ ՌԴ-ին, ապա գոնե  Բաքվին հետևել եռակողմ հայտարարության կատարմանը, որն այն խախտում է պարբերական ռեժմիով ստորագրման հենց առաջին օրից։ Ի դեպ, այդ խախտումներից  շատերն արձանագրել է հենց ՌԴ ՊՆ-ն։

Ուշագրավ է, որ ռուսական կողմից պարտավորությունների խախտումը դեռ դեկտեմբերին բացահայտել էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի հետ համաձայնության են հասել Լաչինի միջանցքում «մինի մաքսակետի» տեղադրման շուրջ։ Սա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից չբխող գործողություն է՝ պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել Հայաստանի ու Արցախի թիկունքում։

Հավելենք, որ վերջերս էլ ռուսական «Առաջին ալիքը» Ադրբեջանին նվիրված ճանաչողական տեսաբացիկ-ռեպորտաժ էր ներկայացրել, որտեղ Արցախը ներկայացված էր Ադրբեջանի մաս, իսկ  հանրահայտ  «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկի արձան) հուշարձանը, ցուցադրված էր որպես ադրբեջանական խորհրդանիշ։

Էմմա Չոբանյան