Գիտեմ, որ գյուղի մուտքերը փակ են, ամբողջը «միլիցիա է»․ Կիրանցի վարչական ղեկավար

Լուրեր

06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղ առավոտից ոստիկանական հատուկ ջոկատայինները Կիրանցում գործողություններ իրականացնելուց հետո արգելափակել են գյուղ մտնող բոլոր ճանապարհները:

«Գիտեմ եմ, որ գյուղի մուտքերը փակ են՝ Սարիգյուղի հատվածից փակ է, այն մեր տարածքից մոտ 4 կիլոմետր է հեռու։ Գյուղի ներսում լրիվ միլիցեք են։ Թե որտեղ ինչ են փակել, գյուղի ներսում սաղ միլիցիա է»,- Factor.am-ին տեղեկացրեց Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

Հավելենք, որ լրատվամիջոցները լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում՝ կից նշելով, որ Բաղանիսի հատվածից ևս ոստիկանական ուժերն արգելափակել են Կիրանց գյուղ մուտքը, այսինքն` միջպետական ճանապարհը 2 կողմից փակ է ոստիկանների կողմից։

Արդեն հայտնել ենք, որ վաղ առավոտյան Իջևան-Կիրանց ճանապարհից բերման են ենթարկվել ավելի քան երկու շաբաթ բողոքի ակցիա իրականացնող 30 կիրանցեցիներ։

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Իջևանի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներից մեկը պատմում էր, որ «իրենց ջարդելով են բերման ենթարկել»։ Որոշ ժամանակ անց ՆԳՆ-ից հայտնեցին, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել՝ միևնույն ժամանակ հերքելով, թե վերջինների նկատմամբ բռնություն է կիրառվել։

Տեղում աշխատող լրատվամիջոցների ուղիղ եթերներում պարզ երևում էր՝ ոստիկանության մեծաթիվ ուժեր պատ էին կազմել և քաղաքացիներն ու լրագրողները հնարավորություն չունեին գյուղ մտնելու։

Ներքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում ականազերծում է իրականացնում պետական սահմանի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:

Հիշեցնենք որ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման հարցում իշխանությունների որդեգրած քաղաքականությանը։

Չնայած այս ամենին` հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 29-ի դրությամբ 35 սահմանային սյուն է տեղադրվել։

Մանյա Պողոսյան