Ընդդիմադիր երկու ուժերն ԱՄՆ, ԵՄ և այլ դեսպանների հետ հանդիպում են նախաձեռնում. Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱԺ «Հայաստան»և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ են ուղարկել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ և Եվրոպայի Խորհուրդի գրասենյակներին։

Նամակը ստորև․

«Մենք բարձր ենք գնահատում երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած ձեր օգնությունը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը, խթանելու մարդու իրավունքները և խոսքի ազատությունը, զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները և ժողովրդավարական մշակույթն ու ավանդույթները:

Մենք տեսնում ենք Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջ և մեծապես անհանգստացած ենք, որ բազմակողմ և երկկողմ գործընկերների կողմից ներդրած ջանքերն արդյունք չեն տվել։

Իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների վերջին զեկույցները հստակ ընդգծում են ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու փորձերը, դատական համակարգը վերահսկելը, կալանավորումների համատարած օգտագործումը: Հորինված մեղադրանքներով բազմաթիվ ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում:

Սակայն մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամավորների իրավունքների ու երաշխիքների ոտնահարումը։

Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ աշխատանքային ձևաչափով քննարկելու հայաստանյան տագնապալի զարգացումները»։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան