Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել ի պաշտպանություն երկրում խաղաղ ցույցերի

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Միացյալ Նահանգները կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին և պաշտպանում է նրանց լսելի լինելու իրավունքը։ ԱՄՆ դեսպանատունն այսպես է մեկնաբանել Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիաները, փոխանցում է News Georgian-ն։

«Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Խաղաղ հավաքների և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։

Դեսպանատունն իշխանություններին կոչ է արել ոչ բռնի ցույցերի մասնակիցներին հնարավորություն տալ «շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից»։

Երեկ ուշ երեկոյան հազարավոր քաղաքացիներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, որը երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի խորհրդարանը։

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կրկին հատուկ միջոցներ է կիրառել, կան հոսպիտալացվածներ։