Բռնի կուսակցականացման վերջը. Կարեն Կարապետյանը միայնա՞կ կհեռանա, թե՞ թիմով՝ ինչպես եկել էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից հրաժարական է ներկայացրել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ից այս օրերին ելքերը շատ են՝ դպրոցի ուսմասվարից մինչև ԱԺ պատգամավոր: Երբեմն այն ստանում է առնետավազք բնորոշումը, սակայն Կարեն Կարապետյանի դեպքն այս տրամաբանության շրջանակներում չէ: Սա ընդամենը կոչվում է բռնի կուսակցականացման թոթափում, որը կարող է տարածվել նաև Կարապետյանի թիմի վրա:

Տեսանյութն այն մասին է, թե ինչպես նախորդ կառավարության գերակշիռ մասը մեկ մարդու պես անդամակցեց ՀՀԿ-ին՝ կամովին կամ պարտադրված՝ անկախ կուսակցության գաղափարախոսության մասին պատկերացումներից, այն ընդունել-չընդունելուց:

ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին քամեց որքան կարող էր՝ նախ անունն օգտագործելով ընտրություններում առավել քվե տանելու համար, իսկ մինչ այդ՝ նրա շնորհիվ համալրելով կուսակցությունը բազմաթիվ մարդկանցով, որոնց շարքերում՝ «Գազպրոմ Արմենիայի» 7000 աշխատակիցներ: Եվ հայտնի էր արդեն, որ նույն կայծակնային արագությամբ էլ կարող է ՀՀԿ-ն կորցնել բազում կուսակցականների, մանավանդ՝ գործարար թևի, որոնք ակամա սերտաճել էին կուսակցությանը:

Միայն թե ՀՀԿ-ի դեպքում ամենագլխավոր իրողությունն այն է, որ իշխանության պատասխանատվությունը վերցնելու ողջ ընթացքում այդպես էլ չկարողացավ պարզել՝ քանի իրական անդամ ունի, իրական՝ երդվյալ ՀՀԿ-ականի իմաստով:

Հուսանք՝ նոր գործընթացների պարագայում գոնե կարող են պարզել` վերջնական ելքերի արդյունքում:

Սևակ Հակոբյան