Աշխատանքային միջավայրում 42.7 տոկոսն առնչվել է սեռական ոտնձգությանը. «Կանանց ռեսուրսային կենտրոնը» ներկայացրել է հետազոտությունների արդյունքները

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

«Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան մասնաճյուղը և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն այսօր կազմակերպել էին հանդիպում-քննարկում «Աշխատավայրում սեռական ոտնձգության հիմնախնդիրը Հայաստանում» հետազոտության արդյունքների վերաբերյալ: Հետազոտությունն իրականացրել էր «Կանանց ռեսուրսային կենտրոնը»։ Հետազոտությանը մասնակցել է 590 հոգի, մեծամասնությունը՝ երիտասարդ կանայք։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ աշխատանքային միջավայրում 42.7 տոկոսն առնչվել է սեռական ոտնձգությունների։ 

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հետազոտող Սոնա Բալդրյանը Factor.am-ին հայտնեց, որ սեռական ոտնձգությունը տարածված է առաջին հերթին սպասարկման ոլորտում։ Ըստ նրա՝ դա նաև պայմանավորված է ոլորտում չգրանցված աշխատակիցների մեծ թվով, ինչն իր հերթին դժվարացնում է վերահսկողությունը։ 

Խնդիր է նաև հասարակական ընկալումը․ Բալդրյանը ցավալի է համարում այն, որ երբեմն ոտնձգության ենթարկված անձին են մեղադրում տեղի ունեցածի համար։ 

Հետազոտության արդյունքները փաստում են, որ կան նաև բացեր Աշխատանքային օրենսգրքում։ Օրենսգիրքը չի սահմանում աշխատանքում սեռական ոտնձգություն հասկացությունը։  

Հանդիպմանը ներկա էին նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ։ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը իր ելույթում ասաց, որ այս հետազոտությունը շատ կարևոր էր և ճիշտ ժամանակին կատարված։

«Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը և մենք փորձում ենք օրենսդրական դաշտը կարգավորել»,- ասաց պատգամավորը։

Նշենք որ քննարկմանը ներկա էին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին և հանդես եկան մի շարք առաջարկներով աշխատավայրերում սեռական ոտնձգության խնդրի լուծման ուղղությամբ։

Սոնա Հովսեփյան