Բազմաթիվ պատգամավորներ «կիլոգրամներով» անշարժ գույքի վկայականներ ունեն․ հաջորդ անգամ ո՞ւմ տուն կմտնի ԱԱԾ-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.03.2026 | 12:50
Դուք ամենամեծ բարերարն եք, ուզում եմ առաջարկել Քըրքորյանի փողոցը ձեր անունով փոխեն. Զարոկյանը՝ Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:43
Չենք կարող հանդուրժել. Փաշինյանը հանձնարարեց ՏԻՄ-ում էլ պարգևավճար տալու հարցը քննարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:36
Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
12.03.2026 | 12:34
Իրավական գնահատական պիտի տրվի․ Փաշինյանը՝ ՌԴ-ից ընտրողների բերելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:28
Ուիթկոֆը հայտնել է Դմիտրիևի հետ ԱՄՆ-ում հերթական հանդիպման մասին
12.03.2026 | 12:21
ՄԱԿ-ն Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
12.03.2026 | 12:14
ՀՀ-ն պետք է պաշտպանենք. Փաշինյանը` 4,6 մլրդ դրամ ծավալով նոր պարգևավճարները հաստատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:12
Իրանի ԱԳՆ-ն հաստատում է՝ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է
12.03.2026 | 12:07
ԲԴԽ-ն կրկին Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:05
«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց պետք է գործն ավարտին հասցնենք». Թրամփ 
12.03.2026 | 12:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 12:01
ԲԴԽ-ն հրապարակում է Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշումը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 11:55
4,6 մլրդ դրամ` նոր պարգևավճարների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:50
8 տարի ա՝ փող եք դուրս գրում Հաղթանակի 40-ամյակի այգու համար. ինչե՞ր եք խոսում. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:41
Brent տեսակի նավթի գինը կրկին գերազանցել է մեկ բարելի համար 100 դոլարը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատգամավորի տանը հայտնաբերել են կլիոգրամներով անշարժ գույքի վկայականներ։ Մ․Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք ՝ 2 հողամաս և 3 շինություն և 8 ավտեմեքենա: Չի բացառվում, որ նա ունի ավելի շատ անշարժ և շարժական գույք, բայց դրանք գրանցված լինեն իր մերձավորների անուններով: Նա իր հաշվին ունի նաև բավականին մեծ գումար՝ 405 մլն դրամ, 45 հազար դոլար և 45 հազար եվրո:

Իրավապահ մարմինները, հավանաբար, քննության կենթարկեն Ն․Փաշինյանի մատնանշած սեփականության վկայականների օրինականության հիմքերը, կփորձեն պարզել, թե ինչ միջոցներով կամ ինչ ճանապարհով է գեներալը դրանք ձեռք բերել կամ արդյոք նա այդպիսով պետությանը վնաս չի հասցրել: Բայց պակաս կարողության տեր չէ նաև Հանրապետական խմբակցության մեկ այլ պատգամավոր ու նորից գեներալ, մինչև ձերբակալվելը Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկեր Սեյրան Սարոյանը: Նա Գրիգորյանից քիչ սեփականության վկայականներ չունի, եթե ԱԱԾ-ն փորձի՝ նրա տանն էլ դրանցից մի մեծ տրցակ կհայտնաբերի: Ս․Սարոյանը հայտարարագրել է բազմաթիվ գյուղատնտեսական նշանակության և տնամերձ հողակտորներ, նա ունի նաև բազմաթիվ բնակարաններ, առանձնատներ Երևանում, էջմիածնում, Սոչիում, Ուկրաինայում և այլուր: Հավանաբար նույն Ազգային անվտանգության ծառայությունը կարող է պարզել, թե բանակին ուղարկված պահածոները տուն տանելու համար ընկերոջ վրա զարմացած գեներալ Սեյրան Սարոյանն ինքն ի՞նչ միջոցներով է նման կարողության տեր դարձել: Սակայն երբեմնի անբաժան գեներալական զույգը՝ Մ․Գրիգորյանը և Ս․Սարոյանը չեն մեր խորհրդարանի ամենահարուստ պատգամավորները: ԱԺ-ում նրանք բազմաթիվ են:Նրանց մեծ մասը Հանրապետական խմբակցության անդամներ են:

Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը Երևան քաղաքում, կենտրոնում ունի 2 բնակարան և 5 հասարակական տարածք կամ այլ անշարժ գույք: Արմավիրի մարզում ունի երկու հողակտոր 10,5 հեկտար ընդհանուր մակերեսով: Հակոբ Բեգլարյանը, մինչև պատգամավոր դառնալը, զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ: Արդյոք նա իր այս կարողությունը կուտակել է օգտագործելով իր կամ եղբոր պաշտոնական լծակնե՞րը: Հարց, որը ոչ միայն Բեգլարյան եղբայրների, այլ շատերի դեպքում շարունակում է մնալ օդում կախված:

Իր փաստաթղթերում բազմաթիվ անշարժ գույք է գրանցել նաև Հանրապետական խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը: Նա ունի ռեստորան, հյուրանոց, արտադրական շինություն, 3 առանձնատուն, տնամերձ հողակտորներ, բնակարան Երևանում, 3 անասնագոմ, տարբեր բնակավայրերում 8 արոտատեղիներ, հեկտարներով խոտհարքեր, վարելահողեր: Ն․Սահակյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ մարզպետ եղբոր պաշտոնական լծակների շնորհիվ է այդքան անշարժ գույք ձեռք բերել:

Իսկ արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարագիրը վայել է իսկական միլիարդատիրոջը: Այնտեղ գրանցված գույքը, ինչպես ասում են, սկիզբ ունի ու վերջ չունի: Նա գրանցել է 6 անհատական բնակելի տներ և ամառանոց հարակից շինություններով, որոնցից 3-ը Առինջ գյուղում են, երկուսը՝ Սևանում, մեկը՝ Դիլիջանում: Հայտարարագրել է 9 հողամաս, որոնք կրկին գտնվում են Առինջում, Դիլիջանում, Սևանում, ինչպես նաև Ծաղկաձորում: Ունի 12 թանկարժեք ավտոմեքենա, ոսկյա և ադամանդյա զարդեր: Գ․Ծառուկյանը հայտարարագրել է 567 մլն դրամ, 4,5 մլն դոլար և 4 մլն եվրո: Նա ամբողջությամբ կամ մասնակիորեն սեփականատեր է ավելի քան 40 ընկերության:

Իսկ կոռուպցիայի դասական, թեև՝ ֆորմալ առումով օրինական, օրինակ կարելի է համարել քաղաքաշինության և բնապահպանության նախկին նախարար, այժմ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի արարքը, որն իր պաշտոնական լծակներն օգտագործելով սեփականացրել է Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող մի հսկայական տարածք, այն վարձակալությամբ է տալիս տարբեր գերատեսչությունների և ամեն տարի պետական բյուջեից մեծ գումարներ ստանում:

Ի դեպ, ԱԱԾ-ն կարող է կիլոգրամներով սեփականության վկայականներ գտնել նաև Ա․Հարությունյանի տանը, նա իր փաստաթղթերում գրանցել է 19 անշարժ գույք, 2 բնակարան, 1 ավտոտնակ, 2 հասարակական նշանակության շինություն և 14 հատ հողակտոր: Նա ունի 1 մլն 270 հազար դոլար, իսկ 2017թ. մինչև պատգամավոր դառնալը ստացել է 46,5 մլն դրամ եկամուտ:

ԱԺ-ն մեկ տարի առաջ ընդունել է ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք, բայց այն չունի հետադարձ ուժ: Հենց այդ պատճառով էլ քննադատների կողմից այն ստացավ ապօրինի հարստացման համաներում բնորոշումը: Բայց ցանկության դեպքում օրենքները փոփոխության են ենթարկվում և համապատասխանեցվում ժամանակի պահանջին: Նոր իշխանությունները կարող են փոփոխություն կատարել այդ օրենքում և պատասխանատվության կանչել մեր ժողովրդի հաշվին ապօրինի կերպով հարստացած բոլոր պաշտոնյաներին:

Արմինե Ավետյան