Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնելու արարողությունը. տեղեկացնում է ermenihaber-ը:

Արարողությունից հետո կործանիչները թռիչք են կատարել դեպի Արիզոնա նահանգ: Տեղի «Լյուք» ռազմաբազայում թուրք օդաչուների համար կանցկացվեն համապատասխան կուրսեր: Դասընթացները կտևի շուրջ 1 տարի:

Այդ ինքնաթիռները Թուրքիայում տեղակայվելու են Մալաթիա նահանգի Աքչադաղ շրջանի 7-րդ ավիաբազայում:

Ըստ թուրք-ամերիկյան պայամանագրի` Թուրքիան պետք է ստանա ընդհանուր 100 հատ F-35, բայց մնացած 98-ի ճակատագիրը առայժմ հայտնի չէ, քանի որ վերջերս թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի սենատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Օրինագծում պահանջվում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի ձեռբերումից, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի F-35-ների  և մի շարք այլ զինտեխնիկայի մատակարարումը պաշտոնական Անկարային:

Տեղեկացնենք, որ F-35 կործանիչներն իրենց առաջին թռիչքները կատարել են 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Ինքնաթիռները կարող են կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։