Հայաստանն առայժմ չի կարողացել ապացուցել իր կարևորությունը. ապաքաղաքական զրույց Ռիչարդ Ազարնիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ֆրանսիահայ գործարար Ռիչարդ Ազարնիան: Նրա համոզմամբ՝ քրիստոնեական և կոմունիստական գաղափարախոսությունները, որոնք պնդում են, թե «հարուստ լինելը մեղք է», իրենց ազդեցությունն են թողել հայաստանյան հասարակության վրա: Սակայն ժամանակակից մտածողությունը նոր գաղափարներ է առաջարկում. փողը կարելի է շռայլել, անգամ վառել, բայց կարելի է աշխատել բարի նպատակների համար: Դա ընդամենը գործիքներից մեկն է, որով հնարավոր է նաև ապահովել մարդկանց բարեկեցությունն ու անվտանգությունը:

Հաղորդման հյուրը բնական է համարում, որ հայերն իրենց կյանքը ծրագրում են կարճաժամկետ ծրագրերի համար: Դա, նրա կարծիքով, պայմանավորված է survivor-ի (վերապրածի) հոգեբանությամբ, որը, սակայն, կարելի է հաղթահարել այն հայերի օգնությամբ, որոնք երկար ժամանակ, արդեն մի քանի սերունդ ապրում են համեմատաբար անվտանգ երկրներում: Հայաստանի նման երկրներում միջոցների, ռեսուրսների սղությունը բերում է փոխադարձ կասկածամտության: Սակայն գործարարը հորդորում է փնտրել ու գտնել բոլոր երևույթների դրական դրսևորումներ: Այդ համատեքստում նա անդրադառնում է կիրթ, զարգացած ռուսաստանցիների՝ Հայաստանում հայտնվելու փաստին:

Խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին՝ Ռիչարդ Ազարնիան նախ նշում է, որ աշխարհում կան հազարավոր հայեր, որոնց հայկական օրակարգը չի հետաքրքրում, և դա նրանց ընտրությունն է, որը պետք է հարգել: Իսկ մնացած սփյուռքահայերը հնարավորություն ունեն հայրենիքին առաջարկել իրենց գիտելիքներն ու ունակությունները՝ սովորելով և սովորեցնելով:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան