Բաքուն հայկական մոտեցումները ջնջած է վերադարձնում․ բանակցային հարթակում առաջընթացի մասին խոսել հնարավոր չէ․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, իրավիճակը կրկին է՛լ ավելի է սրվում՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Արցախում Բաքվի սադրանքների տեսքով։ Նիկոլ Փաշինյանը խոսում է էսկալացիայի մեծ հավանականության մասին։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ մասշտաբի կարող է հասնել էսկալացիան։

-Կարծում եմ՝ այս անգամ արդեն այդ էսկալացիան կարող է վերածվել տարածաշրջանային լուրջ հակամարտության՝ երրորդ պետությունների ներգրավմամբ։ Բոլոր դեպքերում, այս էսկալացիան նախապատրաստվում էր վաղուց, եթե ոչ Հայաստան-Ադրբեջան-Արցախ եռանկյունու շրջանակում, ապա առնվազն Իրանի ներգրավմամբ, բայց Իրանում իրավիճակի ապակայունացումը կանդրադառնա նաև մեր սահմանամերձ գոտիներում իրավիճակի վրա, և մենք սրան պետք է պատրաստ լինենք։

-Իսկ ի՞նչ ժամկետների մասին է խոսքը՝ Ձեր կարծիքով։

-Դժվար է այդ հարցին միանշանակ պատասխան տալ, որովհետև այժմ մի քանի գործընթացներ են զուգահեռաբար զարգանում, և այդ զարգացման շրջանակում էլ կարող են տեղի ունենալ փոփոխությունները մեր տարածաշրջանում։ Մենք պետք է աչքի առաջ ունենանք նախ՝ ընտրությունները Թուրքիայում, Ուկրաինայում գործընթացները և, անշուշտ, Իրանի հետ կապված զարգացումների ծրագրերը դրանք նախաձեռնողների կողմից։ Այսինքն՝ որոշակի սինխրոնացում պետք է տեղի ունենա, որը կարող է հանգեցնել կտրուկ փոփոխությունների։ Օրինակ՝ եթե Թուրքիայում նախագահ Էրդողանը դադարի պաշտոնավարումը, ապա դա կազդարարի նաև Անկարայի՝ Ռուսաստանի հանդեպ քաղաքականության կտրուկ փոփոխություն, շրջադարձ, ինչը, բնականաբար, կարող է նպաստել էսկալացիային թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Կենտրոնական Ասիայում։ Դա նաև որոշակի հակազդեցության առիթ կդառնա Ռուսաստանի և, անկասկած, Իրանի կողմից։ Ամբողջ հարցն այն է, թե որ կողմն առաջինը կսկսի ակտիվ գործողությունները։ Եթե դա լինի զուտ Իրանի դեմ ուղղված գործողություն, ապա Ռուսաստանն այստեղ կարող է հապաղել։ Եթե դա լինի թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ գործողություն, ապա Մոսկվան ու Թեհրանը կարող են հանդես գալ դաշինքով։

-Փաշինյանն ասուլիսում տեղեկացրեց, որ օրեր առաջ Ադրբեջանից ստացել են պայմանագրի շուրջ առաջարկների խմբագրված տարբերակ, նշեց, որ որոշակի առաջընթաց կա, բայց նաև հիմնարար խնդիրներ կան։ Դուք առաջընթաց տեսնո՞ւմ եք այս պրոցեսում։

-Ես չեմ կարող դատողություններ անել՝ անուղղակի ակնարկների վրա հիմնվելով։ Մարդիկ ասում են, որ անընդհատ մոտեցումներ են փոխանակում, ընդ որում՝ ադրբեջանական կողմը սովորաբար հայկական մոտեցումները ջնջած է վերադարձնում, ուստի ասել, թե մենք ունենք առաջընթաց բանակցային հարթակում, դիվանագիտական և քաղաքական մակարդակներում այսօր հնարավոր չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա  Հակոբյան