ԵԿՄ-ի նախագահի լիազորությունները կկասեցվեն. ԵԿՄ-ականների հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԿՄ կենտրոնական գրասենյակում ընդլայնված նիստից հետո ազատամարտիկները որոշում են ընդունել սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Ազատամարտիկները հայտարարեցին, որ շարժվելու են Վազգեն Սարգսյանի գաղափարներով, նորովի ստեղծելու են ԵԿՄ-ի առաջիկա գործունեությունը:

«Այս ընթացքում տարբեր արժանավոր ու անարժան մարդիկ փորձել են երկրապահին սևացնել: ԵԿՄ-ն մեկ-երկու հոգու արած մեղսագործության համար չպետք է պատասխանատվություն կրի: ԵԿՄ-ն կազմավորվել է Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից, եղել է ՀՀ անկախության ակունքներում, բազում զոհեր են եղել, այս տղաները կորցրել են իրենց ոտքը, ձեռքը, որևիցե մեկը իշխանականներին իրավունք չի տվել սևացնելու ԵԿՄ-ին: Այսօր բազում ԵԿՄ-ականներ օրվա հացի կարոտ են, գտնվում են ծանր սոցիալական պայմաններում, որևիցե մեկը իրավունք չունի իրենց բարոյականությանը կպնելու: Այդ իսկ պատճառով հավաքվել են՝ նորոգելու, վերակազմավորելու և վերաիմաստավորելու ԵԿՄ-ն: Նոր վարչություն կլինի, վարչությունը կընտրի իր ղեկավարությունը, որը Վազգեն Սարգսյանի հիմնած կառույցի հեղինակությունը կվերականգնի»,- ասացին նրանք: