ԱԺ-ում տեղի ունեցավ ԸՕ-ի շուրջ առաջին քննարկումը. ներկա էին նաև Վիգեն Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխությունների շուրջ առաջին քննարկումը: Աշխատանքային խմբում ներկայացված էին խորհրդարանական բոլոր  ուժերից ներկայացուցիչներ, ներկա էին նաև ՀՀԿ-ականներ Վիգեն Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը, որոնք փակ քննարկումից հետո հեռացան հետնամուտքով՝ խուսափելով լրագրողների հարցերից:

Քննարկումից որոշ մանրամասներ ներկայացրեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի փոխանցմամբ՝ այսօր որևէ բովանդակային հարց չի քննարկվել, ընդամենը համաձայնեցրել են, թե ինչ ձևաչափով պետք է աշխատեն: Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման նպատակով երկու հանձնաժողով է ստեղծվել, մեկն, ինչպես արդեն նշեցինք, բաղկացած է լինելու խորհրդարանական չորս ուժերի ներկայացուցիչներից, մյուսը՝ վարչապետին առընթեր աշխատանքային խումբն է, որը ղեկավարելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, իսկ քարտուղարը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանն է:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Ավելի վաղ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էր հայտարարությամբ հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ԱԺ 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են` ՀՀԿ-ից՝ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը, «Ելք» խմբակցություն Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը, Գրիգորի Դոխոյանը ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը,  Լուսինե Հովհաննիսյանը:

Աշխատանքային խմբի հաջորդ քննարկումը տեղի կունենա հուլիսի 4-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: