Արսեն Թորոսյանին էլ է այս գործը առնչվում, նորմալ է, որ մարդը արտահայտվում է. Գրիգոր Մինասյան

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«CՕVID-19»-ի համավարակի ժամանակ չարաշահումների գործը առնչվում է նաև ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Անդրադառնալով հարցին, թե որտեղից գիտի՝ թե գործը Թորոսյանին է վերաբերում, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնել նրա անունը, Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ նախկին նախարարն ինքն է հրապարակումներ արել այդ մասին։
«Այս ամենում պարադոքս չկա, նորմալ է, մարդն իր պատկերացումներն ու դժգոհություններն ունի։ Իր առաջին կամ երկրորդ հայտարարության մեջ Թորոսյանն անձամբ է բարձրացրել այդ հարցը, որ այդ հրամաններն իր օրոք են եղել։ Հրապարակումներում նույնիսկ խնդրում էր, որպեսզի ինքն էլ ներգրավվի։ Բնական է, որ այս կամ այլ ձևով ներգրավված է գործում»,- նշեց նախարարը։

Հարցին, արդյոք համապատասխանում է իրականությանը ԶԼՄ–ներում շրջանառվող այն լուրը, թե գլխավոր դատախազին դիմում է ներկայացվելու Թորոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու և անձեռնմխելիությունից զրկելու համար, Մինասյանը պատասխանեց, որ ինքը չունի նման տեղեկություններ, հավելելով, որ այդ ամենը նախաքննության գաղտնիքի շրջանակում է։

Հավելենք, որ վերը նշված չարաշահումների գործով կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, 2020-2022թթ. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։