Վրաստանում գործակալների են փնտրում. աղմկահարույց նախագծի հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վերջին օրերին Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր և բախումներ են։ Քաղաքացիները փողոցներ ու հրապարակներ են դուրս եկել, շրջափակել են խորհրդարանի շենքը, բախվել իրավապահների հետ այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք»-ը շրջանառության մեջ դրեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Բազմաթիվ ցուցարարներ են ձերբակալվել, ոստիկանությունն օգտագործել է հատուկ միջոցներ։

Ըստ օրենքի նախագծի՝ բոլոր նրանք, որոնք իրենց տարեկան եկամուտների 20%-ից ավելին ստանում են արտասահմանից, համարվելու են «օտարերկրյա գործակալներ»: Այս փոփոխությունը գնահատվում է ճնշում լրատվամիջոցների և ՀԿ-ների նկատմամբ, որոնք Արևմուտքից դրամաշնորհներ են ստանում։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Վրաստանում արևմտյան դրամաշնորհներից ֆինանսավորվող լրատվամիջոցներն ու ՀԿ-ներն ընդդիմադիր դիրքորոշում ունեն, և հաջորդ տարի կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունները փորձում են ֆինանսապես թուլացնել նրանց։ Ներքաղաքականից զատ՝ Նավասարդյանն արտաքին ազդեցություններ էլ է նշում։

Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի խոսքով՝ Վրաստանը սերտացնում է կապերը Ռուսաստանի և թուլացնում՝ Արևմուտքի հետ։

Ուշագրավ է, որ Թբիլիսին այս փոփոխությունը կատարում է այն բանից հետո, երբ Բրյուսելի հասցեին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ չստանալու պատճառով դժգոհություններ հնչեցին։ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ քաղաքացիները հենց այս մտավախությամբ են դուրս եկել պայքարելու։

Եթե հանկարծ Վրաստանն ընտրի ավտորիտարիզմի ճանապարհը, ինչպես Հայաստանի մյուս հարևան պետությունները՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը, ապա, ըստ Էդուարդ Այվազյանի, ՀՀ-ն կհայտնվի ոչ շահեկան վիճակում։

Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի և հանրային դժգոհության արդյունքում Վրաստանի իշխանությունները որոշել են հետքայլ կատարել։ Առավոտյան հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք» կուսակցությունն ու այս քաղաքական ուժից անջատված անհատների միավորմամբ ձևավորված «Ժողովրդի ուժը» շարժումը հայտարարել են նախագիծը հետ կանչելու մասին։ Թե դա իրավական ի՞նչ մեխանիզմով է արվելու, այս պահին այնքան էլ հստակ չէ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում անդրադառնալով քննարկվող նախագծին ու վրացիների պահանջին՝ նշել է․ «Մենք ցանկանում ենք Եվրոպա»:

««Օրենքը, որը նախաձեռնվել է, և որի վրա ես խոստացել եմ վետո դնել, հակասում է Եվրամիության կողմից պաշտպանվող բոլոր սկզբունքներին»,- նշել է երկրի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան