«Կարող եմ մտածել, որ խնդիր էր դրված՝ դատավոր Նախշքարյանի լիազորությունները դադարեցնել»․ Նախշքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր վերաբերյալ կարգապահական վարույթին, որի հետևանքով ԲԴԽ-ն դադարեցրել է իր լիազորությունները։

«Կարող եմ ենթադրել, որ Կարեն  Անդրեասյանն իր ընկերոջը խնդրել է հետամուտ լինել իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցում»,- ասել է Զարուհի Նախշքարյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն, որը  ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։

Կարգապահական գործի շրջանակներում Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Նա նշել էր, որ դատավորների հետ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում Նախշքարյանի հետ առանձնազրույց է ունեցել,  և կանխակալ վերաբերմունք ունի նրա նկատմամբ։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զարուհի Նախշքարյանը ամբողջությամբ չբացահայտեց առանձնազրույցի մանրամասները, սակայն նշեց, որ իր վերաբերյալ կարգապահական վարույթը Կարեն Անդրեասյանի ընկերը՝ Արդարադարտության նախարար Գրիգոր Մինասյանը, հարուցվել է դիլիջանյան հանդիպումից հետո։

«Կարող եմ ասել, որ խնդիր էր  դրված՝ դատավոր Զարուհի նախշքարյանի լիազորությունների դադարեցման, քանի որ մինչ այդ Կարեն Անդրեասյանը  ձևավորել է կանխակալ բացասական կարծիք իմ նկատմամբ»,- ասաց Զարուհի Նախշքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արաքս Մամուլյան