Սևանի կայազորի զինդատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել․ դատախազություն

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 6-ի հրամանով Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք, որ տույժի նշանակման համար հիմք հանդիսացած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվողի ու նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում իրականացրել է բանակցություններ:  Դրանց արդյունքում մեղադրողը կողմի հետ համաձայնության է եկել մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին, անտեսելով օրենքի վերը նշված պահանջը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ (դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը, եթե համաձայնեցված պատիժն անօրինական է) ընդունելով համաձայնության մասին նշված արձանագրությունը, կայացրել է դատավճիռ՝ որպես պատիժ նշանակելով ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: