ՀՅԴ-ն մնաց անդրդվելի, բայց պարտադիր կուտակային համակարգի մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 79 կողմ,  2 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ։ 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ թեև իրենք մշտապես դեմ են արտահայտվել պարտադիր կուտակային բաղադրիչին, սակայն ներկայացված նախագիծը որոշակիորեն մեղմել է վիճելի հարցերը և կքվեարկեն կողմ՝  հետագայում պարտադիր բաղադրիչից ազատվելու համար։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ պարտադիր կուտակայինի էջը փակված չէ,  կողմ են քվեարկելու նախագծին, հետգայում պարտադիր բաղադրիչի հետ կապված քննարկումներ իրականացնելու համար։

ԱԺ երկու խմբակցությունների դիրքորոշումներից ամբողջապես հակադիր տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Վերջինս նշեց, որ այս նախագիծը դիտարկում են իրենց սկզբունքայնության տեսակետից: «Պարտադիր բաղադրիչը առաջացնում է լուրջ խնդիրներ, խաթարում է սերունդների համերաշխությունը և ստիպում է, որ մարդն այսօրվա խնդիրները չլուծելով գումար ետ գցի վաղվա համար»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ իրենք կքվեարկեն ձեռնպահ։