Ռուսական բանակի սխալները մի՛ արեք, հանե՛ք ՀՀ բանակը ՀԱՊԿ մոդելից՝ մոբիլիզացիա մարդկային մսով․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 12 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Արդեն 372 օր Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմն է ընթացքի մեջ, և այս պահին պատերազմում թեժ կետը Բախմուտ քաղաքն է, որը ռուսները շրջապատել են, քաղաքը պաշտպանելու համար դաժան մարտեր են գնում։ Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինն ասել է, որ ուկրաինացիները կատաղի դիմադրություն են ցույց տալիս, և տասնյակ հազարավոր հավելյալ ռեզերվներ են ներգրավում Բախմուտում։

«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովին հարց ուղղեցինք՝ մեկ տարվա պատերազմական իրադարձությունները գնահատելով՝ ինչպիսի՞ գնահատական կտա, ինչո՞ւ աշխարհի երկրորդ բանակը համարվող ռուսական ԶՈՒ-ն մեկ տարի չի կարողանում նվաճել Ուկրաինան։

«Ռուսական զինված ուժերը սկզբում անում էին հատուկ գործողության պես մի բան՝ հատուկ զորքեր էին գործի դրվել, հետո՝ դեսանտայիններ, հետո զրահամեքենաներն էին գործի մեջ մտնում, թվում էր, թե Կիևը կվերցնեն։ Բայց ծիծաղելի էր՝ 40,000 հոգանոց զորքը վերցներ 3-ից 5 միլիոնանոց բնակավայրերի խումբ։ Հիմա դիրքային պատերազմ է ընթացքի մեջ»,- նշեց նա։

Ըստ Վովա Վարդանովի՝ Ուկրաինան անցել է տոտալ ինքնապաշտպանության՝ քաղաքները վերածելով ամրոցների և ռուսական ուժեղ հարձակումների առաջ ծնկի չի իջնում՝ երկիր-ամրոց կառուցելու շնորհիվ։ Նա պնդում է, որ հայկական բանակը պետք է դուրս բերել ռուսական կամ ՀԱՊԿ-ի մոդելից, ուր մարդկային կյանքեր զոհելու շեշտադրում կա, և վերակառուցել՝ պատերազմում ռուսական բանակի սխալները հաշվի առնելով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան