Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման հետ կապված հարցեր

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել Արցախի գյուղատնտեսության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարների, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի մասնակցությամբ. այս մասին հայտնեցին Արցախի պետական նախարարի աշխատակազմից:

Ներկայացնելով նախապես հավաքագրված տվյալները՝ պետական նախարարը խիստ քննադատության է ենթարկել Արցախի շրջափակման հետևանքների մեղմման նպատակով հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման եղանակներն ու մեթոդները։ Գուրգեն Ներսիսյանը հանձնարարել է շտապ ամփոփել անհրաժեշտ տեղեկությունները, գույքագրել ունեցած ապրանքներն ու ներքին նվազագույն պահանջարկը, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշել ներկրման ենթակա հումանիտար ապրանքների առաջնահերթությունը։ «Ամենատարբեր գործընթացներում ներառված ու գնահատված չեն բոլոր տնտեսվարող սուբյեկտների շահերը, նրանց կարծիքն ու տեսակետը լսելի չի դարձվել, այդ պատճառով նրանք հիմա ստիպված են անհատական բարձրացնել իրենց խնդիրները»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարն անընդունելի է համարել, որ առայսօր չեն մեկնարկել գյուղատնտեսական աշխատանքները, իսկ դրանց հրատապ զարկ տալու համար կան բազմաթիվ կիսատ գործընթացներ։ «Այս վիճակի հիմնական պատճառներից մեկը նախարարությունների ու այլ պատասխանատուների միջև պատշաճ փոխգործակցության բացակայությունն է: Անընդունելի է, որ դրանք բացահայտվում են միայն պետական նախարարի մոտ խորհրդակցության ընթացքում»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։

Պետական նախարարը մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրների շուրջ տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք պետք է իրականացվեն հստակ ժամանակացույցի համաձայն: