Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 9-ի առավոտյան Չեռնոգորիայի ոստիկանությունը ձերբակալել է ռուսական ռազմամետ «Рыбарь» նախագծի գործունեության հետ առնչություն ունեցող մի քանի անձանց։ Չեռնոգորական Pobjeda և Vijesti լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում է նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը, որը գտնվում է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Կոտորի ծոցի ափին գտնվող Ռիսնո քաղաքում, գրում է Current time-ը։

Ձերբակալվածների թվում են նաև Վալերիա Զվինչուկն ու ևս երեք անձ։ Գործողությանը, ոստիկանությունից բացի, մասնակցել է նաև Ազգային անվտանգության գործակալությունը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Չեռնոգորական երկու լրատվամիջոցներն էլ հղում են անում անվտանգության մարմիններում իրենց աղբյուրներին։ 

Ավելի ուշ «Рыбарь»-ը Զվինչուկի ձերբակալության մասին տեղեկությունը։ Նախագծի տվյալներով՝ նրանք բոլորը Չեռնոգորիայում են եղել «օրինական և պաշտոնապես»։ Նշվում է, որ նախատեսվում էր նկարահանել Ցետինեի վանքը, որի համար ավելի վաղ պաշտոնական հարցում էր ներկայացվել։

«Նախագծի թիմը կապի մեջ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հետ, որը զբաղվում է ստեղծված իրավիճակի կարգավորմամբ։ Քանի որ տեղական օրենսդրության որևէ խախտում չի եղել, սպասում ենք բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Baza-ն , որ ձերբակալվածների թվում են նաև Զվինչուկի նկարահանող խմբի անդամները։ Նրանք նկարահանում էին Չեռնոգորիայի եվրաինտեգրման մասին վավերագրական նախագիծ։ Իրավապահներն առգրավել են խմբի տեխնիկան, այդ թվում՝ կվադրոկոպտերները։ Ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու կասկածանքով քրեական գործ է հարուցվել։

Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը X սոցիալական ցանցում , որ «Չեռնոգորիայի վրա հիբրիդային ազդեցության և ապակայունացման փորձերը չեն կարող  շեղել եվրոպական ուղուց»։ Միաժամանակ, նա չի մեկնաբանել գործի էությունը՝ նշելով, որ չի բացահայտի այն տեղեկությունները, որոնք վերաբերում են հատուկ ծառայությունների գործունեությանը։

2024 թվականին ԱՄՆ Պետքարտուղարության «Արդարադատությանը նպաստելու համար պարգևատրումներ» ծրագրի կայքում ՝ մինչև 10 միլիոն դոլար պարգևի մասին այնպիսի տեղեկությունների դիմաց, որոնք թույլ կտան պարզել «Рыбарь» նախագծի հետ առնչություն ունեցող անձանց ինքնությունը կամ գտնվելու վայրը։ Նրանց մեղադրել էին ԱՄՆ-ի քաղաքականությանը միջամտելու մեջ։

ԵՄ-ում նախագծին մեղադրում են, այսպես կոչված, հիբրիդային գործողություններին մասնակցելու, ապատեղեկատվություն և ռուսական պետական քարոզչություն տարածելու մեջ։ Զվինչուկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիմնավորման մեջ ԵՄ-ն նշել է, որ նա ընդգրկված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2022 թվականի դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խմբում, որի նպատակն է համակարգել Ռուսաստանի մոբիլիզացիոն ջանքերը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի կապակցությամբ։

2026 թվականի հուլիսին «Рыбарь»-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել նաև Մեծ Բրիտանիան։ Սահմանափակումները տարածվել են նաև նախագծի հետ առնչվող տասը անձանց, այդ թվում՝ ղեկավարների և բովանդակություն ստեղծողների նկատմամբ։ Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ «Рыбарь»-ը ֆինանսավորվում է Ռուսաստանի պետության կողմից, Ուկրաինայի վերաբերյալ կեղծ նարատիվներ է տարածում և միջամտում եվրոպական ընտրություններին, այդ թվում՝ Մոլդովայում և Հայաստանում։

Այս նախագծի ռուսալեզու տելեգրամյան ալիքն ունի ավելի քան 1,5 միլիոն բաժանորդ, իսկ անգլալեզու ալիքը՝ գրեթե 80 հազար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի