«Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարել է գլխավոր տնօրենի փոփոխության մասին․ տեղեկացնում են «Յուքոմ»-ից։

«Ընկերությունը տեղեկացնում է, որ «Յուքոմ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը և գործող գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը փոխադարձ համաձայնության են եկել վերջինիս ղեկավար գործառույթների փոխանցման վերաբերյալ՝ շարունակելով աջակցել ընկերությանը։ «Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը։

«Տնօրենների խորհրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Արա Խաչատրյանին՝ «Յուքոմ»-ի համար օրինակելի առաջնորդ լինելու համար: Պաշտոնավարման ընթացքում նա կարողացավ «Յուքոմ»-ը դարձնել ավելի լավը՝ բարելավելով հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը և բարձրացնելով ընկերության գործառնական արդյունավետությունը»,- ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնն ստանձնել է 2020 թվականի ապրիլից: Նրա պաշտոնավարման ընթացքում «Յուքոմ» ընկերությունը գրանցել է ֆիքսված լայնաշերտ կապի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր շահույթը՝ միաժամանակ ապահովելով շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը մրցակիցների շրջանում:

«Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր ծառայել մարդկանց, բաժանորդներին և Ucom-ի թիմին որպես գլխավոր տնօրեն։ Մենք միասին մուտք գործեցինք աննախադեպ աճի դարաշրջան՝ միաժամանակ հավատարիմ մնալով մեր հիմնական, մարդակենտրոն արժեքներին ու առաքելությանը: Հպարտ եմ, որ աշխատել եմ «Յուքոմ»-ի մարդկանց հետ, որոնք ցուցաբերել են մեծ նվիրվածություն՝ օգնելով առաջ տանել ընկերությունը վերափոխման ընթացքում»,- ասել է Արա Խաչատրյանը։

Ներկայումս «Յուքոմ»-ը շարժվում է նոր ուղղությամբ և պատրաստվում է կյանքի կոչել զարգացման նոր ռազմավարությունը, որը նաև կապահովի տեխնոլոգիական ու բովանդակային առաջընթաց և լայն հնարավորություններ Հայաստանի համար:

Այդ տեսանկյունից է կարևորվել գլխավոր տնօրենի պաշտոնում Ռալֆ Յիրիկյանի նշանակումը, որը հաղորդակցության ոլորտում ունի երկարամյա հաջողված փորձառություն ու մեծ ներդրում:

«Վստահ ենք, որ Ռալֆ Յիրիկյանի կողմից «Յուքոմ»-ի առաջնորդության ստանձնումը պատմական ու նշանակալի իրադարձություն է ընկերության համար: Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչող, աշխատասեր և վճռական առաջնորդ է, որը գիտի՝ ինչպես բացահայտել և խթանել աճը: Ավելին՝ Ռալֆը մարդկային անփոխարինելի և կառավարչական բարձր որակներ ունեցող անհատականություն է, որը կարողանում է հեշտությամբ և արագորեն հաղորդակցվել թիմի անդամների հետ։ Տնօրենների խորհուրդը մեծապես վստահում է Ռալֆ Յիրիկյանի փորձին ու ինստիտուցիոնալ գիտելիքին` երկարաժամկետ հեռանկարում «Յուքոմ»-ի շարունակական առաջընթացն ապահովելու և շուկայում առաջատարի դիրքը պահպանելու համար», – ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը»,- ասված է հաղորդագրությունում։