Ընտանեկան բռնության ենթարկված անձանց հատուկ սարքավորումներ կտրամադրվի․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն:

ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործող օրենքով նախատեսված է ընտանիքում բռնութան ենթարկված անձանց, այսինքն՝ զոհերի պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության մասին որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից, երկրորդը պաշտպանության մասին որոշումներն են, որոնք կայացվում են դատական կարգով:

«Առաջարկվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաև էլեկտրոնային հսկողության միջոցներ, որովհետև միջազգային պրակտիկան թույլ է տալիս նշել, որ ընտանիքում բռնության զոհ դարձած անձանց դեպքում, եթե կիրառվում է անհետաձգելի միջամտության մասին կամ պաշտպանության մասին որոշում, շատ ավելի հեշտ է զոհի պաշտպանությունն իրականացնել:

Սա ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ պետք է տեղադրվի էլեկտրոնային հսկողության սարք, որն իրար մոտենալու պարագայում կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգման համապատասխան հաղորդագրություն կուղարկի իրավասու մարմնին», – նշեց Սարգսյանը:

Սարքավորումների ձեռբքերման համար պահանջում է որոշակի ֆինանսական միջոցներ. շուրջ 200 շղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի մոտ 560 միլիոն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։