ՌԴ-ն ստիպված զիջեց՝ ՀՀ-ի հակազդեցությանը հանդիպելով․ Լավրովը ԵՄ դիտորդների տեղակայումը համարեց սուվերեն իրավունք․ Արփի Թոփչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
Բոլորը

ԵՄ դիտորդներից այսօր Բաքվում դժգոհել են Լավրովը և Բայրամովը։ ՌԴ ԱԳ նախարարն ասել է․ «Տեսնում ենք, որ ԵՄ-ն չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ, այդ թվում՝ լեգիմիտության առումով կասկածելի իր առաքելությունն առաջ մղելով Հայաստանի տարածքում։ Այն բազմաթիվ հարցեր է առաջացնում գործառույթի, մանդատի, ժամկետի առումով։ Սակայն սա կողմերի սուվերեն ընտրություն է»։

Ադրբեջանցի պաշտոնյան իր հերթին նշել է, որ, իբր, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Հայաստանն ապակառուցողական վարք է դրսևորում։ Ըստ Բայրամովի՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ առաքելության ստեղծումը, իբր, տեղի է ունեցել գործընթացների ու պայմանավորվածության խախտմամբ, որոնք ձեռք էին բերվել նախորդ տարի հոկտեմբերին։ Ի՞նչն է նրանց մտահոգության իրական առարկան, չէ՞ որ ՀՀ-ի վրա հարձակման շանսն է նվազում Բաքվի ձեռքին։

«Բերդ» ՀԿ անդամ, հանրային գործիչ Արփի Թոփչյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ եթե ՀՀ-ն պատրաստ է լինում կամք ցուցաբերել, կամ երբ ՌԴ-ն համարժեք հակազդեցության է հանդիպում, նրանք ստիպված են զիջել։

«Թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ նաև պետությունների մակարդակում ամեն ինչ հիմնված է կամքի վրա։ Կարևորն այն է՝ դու որքանով ես պատրաստ բարձրաձայնել քո իրավունքները, քո շահերը պաշտպանել, և որքանո՞վ ես պատրաստ դիմանալ այդ հակազդեցությանը։ Պետք է իմանաս, որ ինքնուրույն քայլը բերելու է հակազդեցություն, և դու պետք է պատրաստ լինես այդ հակազդեցությանը, պետք է պատրաստ լինես ոտքերի վրա ամուր կանգնած մնալ, որպեսզի եկող ալիքին դիմանաս»,- ասաց Արփի Թոփչյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան