Սիմոնյանը` ՌԴ «ջղաձգումների» և Վարդանյանի ազատման մասին. դատախազներն էլ ատեստավորում կանցնեն. Լուրեր

Լուրեր

04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը
  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, թե, մեջբերում եմ, մի քիչ ավել եմ համարում Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները, որոնք տեղի են ունենում, երբ որևէ այլ կողմ փորձում է որևէ դրական բան անել:
    Ըստ Սիմոնյանի` պետք է մի քիչ ավելի հանգիստ, զսպված լինեն, պետք է հասկանան իրավիճակը, հասկանան, որ Հայաստանն իր շահերն ունի, իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի՝ ի հեճուկս աշխարհաքաղաքական որևէ ելևէջի կամ որևէ մեկի ցանկության կամ խանդի։
  • Սիմոնյանը նաև պնդել է, թե չգիտի՝ ինչ դրդապատճառներով է Արցախի նախագահը նշանակել Ռուբեն Վարդանյանին և թե ինչ դրդապատճառներով է ազատվել: Սիմոնյանը պնդել է, թե Հայաստանի իշխանությունները որևէ մասնակցություն չեն ունեցել ո՛չ նշանակման, ո՛չ ազատման հարցում, և որևէ հետաքրքրություն չունեն այդ հարցում։
  • ԱԺ-ում քննարկման է ներկայացվել արդարադատության նախագիծը, որով օրենքի փոփոխության արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նախագիծը ներկայացնելիս ասել է, որ նախատեսվում է ատեստավորում անել դատախազական համակարգի, բայց աշխատավարձի բարձրացումը պայմանավորված չէ ատեստավորումն անցնելով, ատեստավորումն իրականացվելու է զբաղեցրած պաշտոնին համապատասխան լինել-չլինելու տրամաբանությամբ։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։