ՀՀԿ-ն կորցրեց «տուշոնկա գողացող» հերոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.03.2026 | 23:38
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
09.03.2026 | 23:33
Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios
09.03.2026 | 23:26
Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար
09.03.2026 | 23:07
Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի
09.03.2026 | 22:57
Ճապոնիայի Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
09.03.2026 | 22:40
Թուրքիան նախազգուշացումներ է ուղարկել Իրանին և կարող է հետ մղել ցանկացած սպառնալիք. Էրդողան
09.03.2026 | 22:27
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև
09.03.2026 | 22:10
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.03.2026 | 21:57
Զելենսկին հայտարարել է, որ Իրանի հարևան երկրներից ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում օգնության 11 դիմում է ստացվել
09.03.2026 | 21:44
Հայտնի է Փաշինյանի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը
09.03.2026 | 21:30
Վառելիքը կթանկանա․ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից խորանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 21:13
Ով է ստում․ Թաթոյանն ընդդեմ Պապիկյանի․ Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 21:00
Ինձ ահազանգում են՝ ՌԴ-ից գումարով մարդկանց են ուզում բերել ընտրությունների․ տվյալները փոխանցել եմ իրավապահներին․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 20:49
Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
09.03.2026 | 20:38
Կիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոնը՝ Պաֆոսում
Բոլորը

Հանրապետական Սեդրակ Սարոյանը մի բան գիտեր, երբ մի քանի ամիս առաջ ասում էր, թե նա, ով զինվորի հացն է գողանում՝ կամ Աստված է պատժում, կամ դատախազը։

«Մանվելը,  եթե իմ ասածը լսեր,-իր ընկերոջ ասածը,-կամ էդի կբաժներ Երկրապահի սոված ժողովրդին, կամ, գոնե, կթափեր մի կողմ։ Հիմա վատը գիտե՞ս ինչն ա՝ համ Աստված ա պատժում, համ՝դատախազը»,-ցավում է Արցախի հերոսի գեներալ ընկերը։

Հիմա գեներալ Սարոյանին միայն մի բան է հետաքրքրում՝ ինչպե՞ս է իր ընկեր Մանվելը նայելու իր աչքերի մեջ։ Ինքը դեռ հասկանում է զենքերի հսկայական քանակը ընկերոջ տան մեջ, բայց զինվորի հացը գողանալը չի հասկանում։

«Ընենց երդումներ ա կերել, ընենց քֆուրներ ա կերել՝ ով որ զինվորի հացը գողնա։ Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողնալուն»,-չի հանգստանում պարոն Սարոյանը։

Այսօր Ազգային Ժողովը Հանրապետականների գլխավորությամբ Մանվել Գրիգորյանին հանձնեց դատախազության ձեռքը քրեական գործ հարուցելու համար։ Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ ինքը նույնպես անակընկալի է եկել տեղի ունեցածից։

«Անթույլատրելի է, անկախ նրանից, թե ով է այդ անձը»,-հռչակում է խմբակցության ղեկավարը։

Հանրապետական Միհրան Պողոսյանը ուզում է, որ նախ հաշվի առնվի գեներալի անմեղության կանխավարկածը։ Սակայն հայտնի է, որ նրա անունը նույնպես կապված է մի շարք սկանդալների հետ։ Ինքը դեմ չէ, որ քաղաքական նոր իրավիճակում վերաբացվի պանամական օֆշորի հետ իր առնչության վերաբերյալ գործը։

«Ուրախ կլինեմ, որ վերաբացվի, դուք անձամբ տեսնեք, որ ինչ որ եղել է ժամանակին, էն հայտարարությունները, որ իմ կողմից եղել են ժամանակին, դա եղել է ճշմարտություն»,-ասում է նախկին գլխավոր հարկադիր կատարողը։

Երգչուհի Շուշան Պետրոսյանը հույս ունի, որ Մանվել Գրիգորյանի արարքը չի խանգարի, որ մարդիկ շարունակեն մտածել բանակին օգնելու մասին։ Եվ, ամենեւին,  պատրաստ չէ բանակին վերաբերող նոր սկանդալային պատմությունների․ «Գոնե հիմա չէ, որովհետեւ սիրտս կարող է չդիմանա»։

Երգչուհին ուրախ է, որ բանակին ուղղված իր բարեգործություններն ինքը տեղ է հասցրել անձամբ։ Բայց նրա մեջ արդեն մի խոշոր բան է կոտրվել գեներալի արարքից հետո․

«Ինքը մեր հերոսներից մեկն է եղել՝ արցախյան ազատամարտի, ես հերոս կորցրի»,-գրեթե արցունքն աչքերին ասում է տիկին Պետրոսյանը։

Նախկին Հանրապետական եւ Ազգային Անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը տարօրինակ ոչինչ չի համարում, որ իր պաշտոնավարման օրոք ԱԱԾ-ն ոչինչ չի իմացել գեներալի ունեցվածքի մասին։

«Էն, ինչ որ հայտնաբերվել էր, դա ինձ համար եւ նորություն էր, եւ զզվելի նորություն»,-ասում է պարոն Ցոլակյանը։

Նրա համար տարօրինակ ոչինչ չկա, որ Սերժ Սարգսյանն էլ չի իմացել այդ ամենի մասին։ Այդ տարածքը գեներալի սեփականությունն էր, փակ տարածք էր․

«Ինչ-որ մեկը կարող է իմացել է, բայց որ ասեք, որ բոլորն են իմացել․․․ Օրինակ, ես չեմ իմացել»,-վստահեցնում է նախկին ԱԱԾ-ականը:

Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ակնարկում է, որ ինքն իմացողներից մեկն էր, ահա ինչու, նա երբեք Երկրապահի միջոցով սահման չէր հասցնում իր բարեգործական բեռները․

«Ես իմ օգնությունը «պրյամո» եմ ուղարկել, «պրյամո», «պրյամո»  Ղարաբաղ եմ ուղարկել»,-հայտարարում է պարոն Ալեքսանյանը։

Պատգամավոր գեներալին կալանավորելու միջնորդությունն այսօր Ազգային ժողովից ստացած Գլխավոր դատախազը նոր աղմկահարույց գործերի մասին լրագրողներին ոչինչ չի ասի։

«Ես էդ տեղեկությունների մասին կարող եմ ասել էն ժամանակ, երբ որ էս նույն տեղում կհանդիպենք դարձյալ»,-տեղեկացնում է Արթակ Դավթյանը։

Արտակ Դավթյանը գլուխը բարձր է հայտարարում, որ նախկինում ոչ ոք իրեն չի կաշկանդել այսպիսի բացահայտումներ անելու համար։ Իսկ թե ինչու ավելի վաղ չի բացահայտել, բացատրում է նոր իրավիճակով․ «Մենք հիմա ունենք իրավիճակ, որ ՀՀ քաղաքացիների աջակցության ակնկալիքն է մեծացել եւ ունենք այդ ակնկալիքի դրսեւորումները»։

 Մանրամանսերը՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան