Պուտինյան կայսրության փլուզումը բերելու է ազատություն, անկախություն․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատության հրապարակում տեղի է ունենում Ազգային-ժողովրդավարական Բևեռի հավաք-ցույցը` հաջակցություն Ուկրաինայի։

«Մենք համերաշխության ու բողոքի ցույցով կանգնելու ենք Ուկրաինայի կողքին, որովհետև մեր խորին համոզմամբ 2022 թվականի պատերազմը Ուկրաինայում 2020 թվականին Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմի շարունակությունն էր։

Մեկ տարին ապացուցեց, որ մենք իրավացի ենք, և 2021-2022 թվականի հարձակումները Սյունիքում, Գեղարքունիքում ապացուցեցին, որ իսկապես Ռուսաստանը դիտում է Հայաստանը որպես այդ նույն ռազմաճակատի հարավային մասը։

Այնպես որ, Ուկրաինայի պատերազմը նաև մեր պատերազմն է, Ուկրաինայի հաղթանակը նաև մեր հաղթանակն է լինելու։ Ռուսաստանի պարտությունը լինելու է հայերի, վրացիների, ուկրաինացիների, բոլոր այլ ազգերի համար հաղթանակի նշան։

Ճիշտ այնպես, ինչպես 1918 թվականին ռուսական կայսրության փլուզմամբ մենք ստացանք անկախություն, ճիշտ այնպես, ինչպես 1991 թվականին մենք ստացանք անկախություն՝ շնորհիվ սովետական կայսրության փլուզման, պուտինյան կայսրության փլուզումը բերելու է մեզ և այլ ազատատենչ ազգերին ազատություն, անկախություն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանի դեմ այսօր համախմբվել է ողջ քաղաքակիրթ աշխարհը․ սա իսկապես քաղաքակրթական պայքար է։

«Շատ կարևոր է, որ Հայաստանն այս տարվա ընթացքում տեղափոխվեց սխալ, մեզ համար մահաբեր, վնասատու դաշտից։ Մենք տեսնում ենք, որ եթե մեկ տարի առաջ Հայաստանը դիտվում էր որպես Ռուսաստանի դաշնակից, հիմա բոլորի համար ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Սա տարածքի պայքար չէ, սա պայքար է ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման համար։ Դա միավորում է մեզ և ուկրաինացիներին»,- նշեց Խզմալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։