Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ են եղել գեներալ Մանվելի անվան հետ կապվող սպանությունների ու ծեծուջարդերի մասին․ Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
Բոլորը

Արցախի բանակի նախկին դաշտային հրամանատար Վահան Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորական անձեռնմխելիությունից ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին զրկելու հարցին, հիշեցրեց, որ ժամանակին ինքը բազմիցս բարձրաձայնել է Գրիգորյանի ապօրինի գործունեության մասին, սակայն դա անպատասխան է մնացել։

«Նախկին իշխանությունների մեջ այսպիսի խայտառակ երևույթներ, օրինակներ շատ կան։ Ես բազմաթիվ անգամներ մատնանշել եմ Մանվել Գիգորյանի կատարված հանցագործությունները՝ կապված 2016 թ-ի հետ, կապված ավելի ավելի առաջ, կապված պատերազմի ժամանակ արվածի հետ»,- հիշեցրեց Բադասյանը։

Նրա համոզմամբ՝ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ոչ թե վատ են զգում, որ Մանվել Գրիգորյանն այդպիսի արարք է արել, այլ վատ են զգում, որ դա բացահայտվեց ու ժողովուրդն այդ բոլորը տեսնում է։ «Իրենք դա գիտեին ու կարծում էին, որ դա նորմի սահմաններում է»,- ասաց նախկին հրամանատարը՝ բացահայտելով․ «Օրինակ, 2016 թվականին ես Արցախի իշխանություններին բազմիցս ասել եմ՝ ինչո՞ւ է գեներալ Մանվելը Սոչիից բերված ՈւԱԶ-ներով պտտվում Հադրութում և դիրքեր էլ չի գնում։ Ես հարցրեցի իշխանություններին՝ ո՞ւր են այդ 2 ՈւԱԶ մեքենաները՝ «Հանտերները» և 2 շտապօգնության մեքենաները։ Բոլորս ենք տեսել դա, որ Սոչիից բերած 4 մեքենաները տրվել էին իրենց, որ տեղաշարժեր կատարեն, սակայն իրենք գնալուց հետո, Հադրութում միջադեպից հետո, երբ իրենց էնտեղից քշել ենք, էդ ՈւԱԶ-ներն իրենց հետ տարել են»։

Ըստ Բադասյանի՝ իրենք բազմիցս հարցրել են Արցախի ղեկավարությանը, թե ո՞ւր են այդ ՈՒԱԶ-ները. «Իշխանություններն ինձ բանավոր պատասխանել են, որ նման բան չի եղել, այո, տվել ենք, իրենք հետ են վերադարձրել։ Բայց մարդիկ ասում էին, որ իրենք քշել-տարել են։ Մանվելի բնավորությունը գիտենք, ինքը ինչ տեսնում, ուզում էր էն ժամանակ։ Եթե ժողովրդին պատերազմի ժամանակ մենք ալյուր էինք բաժանում, ինքը դրանից էլ էր ուզում։ Դժվար թե իր ձեռքն ընկածն ինքը տար։ Դա ընդհանրապես բառացվում էր»։

Արցախի նախագահի մամուլի խոսնակը արդեն իսկ հայտարարել է, որ իրենք որևէ մեկին չեն նվիրել այդ մեքենաները, սակայն փաստ է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի բանակին որպես օգնություն ուղարկված որոշ մեքենաներ հայտնվել են գեներալ Մանվելի կոլեկցիայում ու սեփականաշնորհվել նրա բարեկամների անունով։

«Դա Արցախի իշխանության խուսանավումն է և անպատասխանատվությունը իր արարքների համար, բայց հազարավոր դեպքեր կան։ Այսօր երբ ասում են՝ ինչո՞ւ եք հրաժարական պահանջում Արցախում, ես ասում եմ, որ ՀՀԿ-ի շարունակությունը եղել է Արցախում։ Քանի-քանի դեպքեր կան, որ բանակից գողություններ են կատարվել, բայց բոլորը ծածկված են։ Չենք կարող ականատես լինել, որ Հայաստանում իրավապահները զբաղվում են այդ ամենով, իսկ Արցախում շարունակվի ծածկադմփոցը»,- պնդեց Բադասյանը։

Վերջինս նաև հիշեցնում է, որ գեներալ Մանվելի անվան հետ կապված կան հանելուկային պայմաններում սպանվածներ, որոնց հարցը պետք է քննարկվի։ «Այդ սպանությունների մասին տեղյակ չէ՞ր արդյոք Սերժ Սարգսանը, տեղյակ էր, տեղյակ չէ՞ր Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ էր։ Քանի ծեծուջարդ է եղել, որ Մանվելն է կազմակերպել, տեղյակ են եղել, բայց լռել են, որովհետև Մանվելն իրենց հիմնական մուրճն էր, որ ընտրությունից-ընտրություն օգտագործում էին»,- ասաց նա՝ շեշտելով՝ թե՛ ԵԿՄ-ն, թե՛ Արցախի «Ազատամարտի միությունը» պետք է հիմնովին փոխվի, որ այլևս պատերազմի վետերաններին չօգտագործեն քաղաքական նպատակներով ու վարկաբեկեն։

Մանրամասները դիտեք Վահան Բադասյանի հետ Factor.am հարցազրույցում։

Մարինե Խառատյան