ՌԴ-ն կարևոր է համարում Բաքվի և Երևանի միջև «միջնորդական ջանքերի կրկնօրինակումից խուսափելը»

Լուրեր

26.02.2026 | 18:27
ММА-ի մարտիկը ոտքի կոտրվածք է ստացել հաղթական սալտո կատարելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:15
Միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց այն այլընտրանք չունի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:03
Ռուս սահմանապահները հեռացել են «Ախուրիկ»-ից // Գազաբալոնների ստուգումը կտեսաձայնագրվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 18:00
Գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին․ Դոնալդ Տուսկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:52
Օրբանը պահանջել է Զելենսկիից անհապաղ բացել «Դրուժբա» նավթամուղը
26.02.2026 | 17:46
ՀՀ-ն և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրում․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 17:38
Ռուսաստանը կրկին կռվում է սովորական բնակելի շենքերի դեմ. Զելենսկի
26.02.2026 | 17:29
Կցրտի․ ավտոճանապարհներին մերկասառույց է սպասվում
26.02.2026 | 17:21
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:20
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի կողմից հրթիռների շուրջ բանակցություններից հրաժարվելը մեծ խնդիր է
26.02.2026 | 17:17
Ջորջիո Պուլասը վստահ է, որ մի քանի անգամ տապալելու է Արման Ծառուկյանին
26.02.2026 | 17:13
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց 3 ամիս տնային կալանքով
26.02.2026 | 17:07
Կբացառվեն ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների առկայությունը ՀՀ պետական ավտոմոբիլային ճանապարհներին
26.02.2026 | 16:54
Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»
26.02.2026 | 16:43
Անհետ կորածների ընտանիքները ևս 3 ամիս սոցիալական աջակցություն կստանան 
Բոլորը

Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, գլխավորը՝ խուսափել շարունակվող միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Բաքվի ու Երևանի միջև հաշտեցումը հիմնված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա: Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջոցառումները, սահմանազատումը, ակտիվիստների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդումը, խաղաղության պայմանագրի պատրաստումը։ Գլխավորը՝ խուսափել շարունակվող միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Երևանի և Բաքվի միջև Եգիպտոսի միջնորդական նախաձեռնությանը։

«Հենց այսպես ենք ընկալում Եգիպտոսի նման մեծ և ազդեցիկ երկրի նախաձեռնությունը՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին»,- հավելել է Գալուզինը։

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այդ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։

Տաթև Ֆռանգյան