Ազատ գյուղ հասած թշնամու զինվորին տղաները կապկպել էին․ ծնողները պնդում են՝ կացարանի պատահարը դիվերսիա կարող էր լինել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից անցել է մեկ ամիս, բայց մինչ այժմ պատճառները հայտնի չեն։ Նախնական պաշտոնական վարկածին հրդեհի հետևանքով զոհված 15 զինվորների ծնողները չեն հավատում, ասում են՝ իրավապահները, մեղմ ասած, լավ չեն աշխատել։ Օրեր առաջ ծնողներն ու նրանց լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտարարեցին, որ սեփական հետաքննությունն են սկսում, եղել են դեպքի վայրում, ինչն է՛լ ավելի է մեծացրել անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության հետ կապված։

«Մենք` ծնողներով, ուսումնասիրել ենք դեպքի վայրը, գտել ենք հեռախոս, ժամացույցներ, այլևայլ իրեր։ Հատակը վառված չէր, վառված էր երեխեքի գլուխների մասը կոնկրետ»,- պատմում է զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը։

Ծնողների պնդմամբ՝ մինչ այս պահն իրենց հետ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի հանդիպել, և այսօր ճարահատյալ իրենք էին եկել Պաշտպանության նախարարարության շենքի մոտ։ Ծնողները պահանջում էին հանդիպում Սուրեն Պապիկյանի հետ, բայց նրանց ոչ ոք չընդունեց։

Մինչ այս հայտնի բոլոր տեղեկությունները հակասական են։ Ողբերգական դեպքի հաջորդ օրը Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը հայտարարել էր, թե 15 զինծառայողից 14-ի դիերը հայտնաբերել են մահճակալների վրա։ Մինչդեռ կացարանի հրդեհից փրկված ժամկետային զինծառայող Գարուշ Սարգսյանը Factor TV-ին պատմել է, որ կացարանում քնած են եղել, ինքը զարթնել է ձայներից, հետո նկատել, թե ինչպես են ծառայակիցները փորձել կոտրել ննջասենյակի՝ դեպի ներս բացվող դուռը, սակայն այդպես էլ չեն կարողացել, ծխից թուլացել են։ Պատուհանի ճաղավանդակների արանքով դժվարությամբ դուրս եկած զինծառայողի խոսքով՝ հրդեհի պահին սենյակում քնած զինծառայող չի եղել։ Ծնողներից շատերն էլ ասում են, որ իրենց երեխաների մարմինները դիահերձարաններում գտել են հենց քնած դիրքով։ Գնդապետ Սարոյանի հայտարարությունից 16 օր անց միայն զինդատախազ Արշակ Մարտիրոսյանը, որը Սարոյանի հայտարարության ժամանակ նրա կողքին էր նստած, հերքեց Սարոյանին՝ ասելով, թե 15 զինծառայողից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մեկ զինծառայողի դին՝ նախասրահում, այսինքն՝ ննջարանի մուտքի դիմաց, ինչը  նշանակում է, որ ննջարանի դուռը փակ չի եղել։ Ըստ ծնողների՝ ամեն ինչ է՛լ ավելի խճճեց կապիտան Եղիշե Հակոբյանի ցուցմունքը․ ըստ այդ ցուցմունքի՝ Հակոբյանը փորձել է կացարանում վառարանը վառել, որի համար սուրճի գավաթի չափով բենզին է լցրել փայտի վրա։ Մոտ 10 վայրկյան սպասելուց հետո, կարծելով, որ կրակը չի վառվում, դեմքով մոտեցել է վառարանին, և այդ պահին կրակը բռնկվել ու այրել է ամբողջ դեմքը։

«Ինքը ենթադրում է, որ վառարանի դռնակից բոց է դուրս եկել, որովհետև ասում է՝ ձեռքիս կանեստրն (բենզինի տարա) էլ բռնկվեց։ Ասում է՝ կանեստրը դրեցի գետնին, որովհետև ահավոր ցավեր ունեի այրվածքներից, բայց հետո տեսա, որ կանեստրն էլ ա բռնկվել, դուրս շպրտեցի։ Դուրս շպրտելու պահին, հավանաբար, բենզին ցփնվեց մուտքի դռան վրա, որովհետև մուտքի դուռն էլ  բռնկվեց»,- իր ցուցմունքում ասել է կապիտան Եղիշե Հակոբյանը։

Կապիտանը, ըստ ցուցմունքի, սկսել է բղավել, որ հրդեհ է, որպեսզի ննջասենյակում գտնվող տղաները դուրս գան, բայց նրա համար էլ պարզ չէ, թե ինչու չեն կարողացել կամ դուրս չեն եկել, քանի որ, ըստ կապիտանի ցուցմունքի, կրակը ոչ թե անմիջապես, այլ 15-20 րոպե անց է հասել զինվորների ննջարան։

Ըստ կապիտան Հակոբյանի ցուցմունքի՝ տղաներին փորձել է արթնացնել նույն սենյակում գտնվող զինծառայող Լյովա Խառատյանը․ նա հրդեհից փրկված զինվորներից մեկն է, որի հետ հանդիպել է զոհված Գագիկ Բարսեղյանի հորեղբայրը՝ Արգամ Բարսեղյանը։

«Լևոնի հետ խոսել ենք, ասում է՝ մտա ներս այն ժամանակ, երբ 5 լիտրանոց տարան ընկել էր, բենզինը թափվում էր, վերարկուս հանեցի, փորձեցի հանգցնել։ Ես Լևոնին հարցրի՝ երեխեքին կանչեցի՞ր, փորձեցի՞ր արթնացնել, ասաց՝ կրակն արդեն հասել էր դռանը»,- պատմում է Արգամ Բարսեղյանը։

Ծնողներն ասում են՝ հրդեհից փրկված զինվորները չեն հարցաքննվել․ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, մինչդեռ, պնդում է՝ հարցաքննվել են դեպքի հետ կապ ունեցող բոլոր անձինք, գործընթացը շարունակվում է։

«Հարցաքննվել են թե՛ սպաներ, թե՛ շարքային զինծառայողներ»,- նշեց Աբրահամյանը։

ՔԿ խոսնակից հետաքրքրվեցինք՝ կա՞ որևէ ցուցմունք, որը հերքում է պաշտոնական՝ այս պահին հրապարակված միակ վարկածը։

«Համենայն դեպս, կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ ձեռք բերված տվյալները  հաստատում են ՔԿ-ի կողմից հրապարակված հրդեհի հանգամանքների վերաբերյալ նախնական տվյալները»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Մամուլի խոսնակը վստահեցնում է՝ քննությունն անաչառ է ընթանում, և ստուգման առարկա են դառնում որոշակիություն պարունակող բոլոր հայտարարությունները, իսկ կապիտանն առաջիկայում կրկին կհարցաքննվի․ նրա ցուցմունքը կիսատ է մնացել։ Այս օրերին Քննչական կոմիտե են հրավիրվում նաև զոհված զինծառայողների ծնողները․ առայժմ 3 ծնող է հարցաքննվել։ Հրդեհի գործով 5 մեղադրյալ կա, նրանցից 2-ը կալանավորված են, 2-ը՝ տնային կալանքի տակ, մեկը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, բուժհաստատությունում է։

Տուժողների իրավահաջորդները, չհավատալով պաշտոնական վարկածին, սեփական վարկածներն են առաջ քաշում։ Չեն բացառում նաև դիվերսիայի տարբերակը։ Գաբրիել Կիրակոսյանի խոսքով՝ որդին ասել է, որ մի քանի ամիս առաջ ադրբեջանցի զինվոր է մոլորվել և հայտնվել Ազատ գյուղում։

«Երեխեքը բռնել կապկպել են, զեկուցել են, եկել ադրբեջանցի զինվորին տարել են»,- պատմում է Գաբրիել Կիրակոսյանը։

Գործադիրի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ծնողներին այսօր ընդունել է Կառավարության աշխատակազմի ինչ-որ աշխատակից, խոստացել սեղմ ժամկետներում հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ։ Ծնողներն ասում են՝ այլ գործողությունների կդիմեն, ընդհուպ արտաշիրմման կգնան,  եթե իրավապահները, իրենց խոսքով, «ծածկադմբոց» անեն, և հրդեհի բռնկման իրական պատճառը չպարզվի։ Բայց ծնողները մտավախություն ունեն, որ քննությունը տարվում է այն ուղղությամբ, որ հաստատվի Նիկոլ Փաշինյանի հնչեցրած վարկածը, ով դեպքից ընդամենը մի քանի ժամ անց գործադիրի նիստում հայտարարեց՝ պարզելու շատ բան էլ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան