Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի բացմանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարը նշել է, որ կենտրոնի բացումը նոր ձեռքբերում է ախտորոշումների ոլորտում։
Նա կարևորել է նոր տեխնոլոգիաների կիրառումը մեր երկրում փորձառու մասնագետների կողմից: