ԵՄ-ն այսօր մեկնարկում է Հայաստանում քաղաքացիական առաքելությունը․ ԵՄ խորհուրդ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Եվրամիությունն այսօր մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհուրդը։

Նշվում է, որ առաքելությունը պաշտոնապես հաստատվել է Խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի որոշմամբ:

«Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության և մարդկային անվտանգության ամրապնդմանը հակամարտությունից տուժած տարածքներում և ապահովել ԵՄ-ի կողմից աջակցվող Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացառապես քաղաքացիական անձնակազմը կազմված է 100 հոգուց՝ ներառյալ շուրջ 50 անզեն դիտորդներ։

«Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ EEAS Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կծառայի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան