Ուզում են կապիտանին արդարացնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:46
Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
10.04.2026 | 20:32
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին
10.04.2026 | 20:20
Դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
10.04.2026 | 20:10
Շահավետ առաջարկներ՝ գործարարներին, աննախադեպ նորարարություններ․ LEASING EXPO-ն 4-րդ անգամ բացեց իր դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չի դառնա ընտրություններում հաղթելու դեպքում․ Սուրեն Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 19:42
«Հուշանվեր» թղթադրամներով խարդախություն Շենգավիթում․ ոստիկանների բացահայտումները. ՆԳՆ
10.04.2026 | 19:27
Պուտինի վարկանիշը ՌԴ-ում ամենացածրն է 2022 թվականի փետրվարից ի վեր
10.04.2026 | 19:13
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
10.04.2026 | 19:00
ՀՀԿ-ն ընդդիմության միավորման կոչ է անում, մասնակցեք ընտրությանը, որ նիկոլիզմը գնա. չառաջադրվելը չմասնակցել չէ․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 18:49
Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում
10.04.2026 | 18:37
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը փոխելու միջնորդությունը դատախազը մերժել է
10.04.2026 | 18:34
Բաքուն հերքում է․ Ադրբեջանից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ հրթիռների արձակման մասին տեղեկությունները կեղծ են
Բոլորը

ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանում մահացած 15 զինծառայողների ծնողները։

Նրանք պահանջում հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Մահացած զինծառայողների ծնողները հրդեհից մեկ ամիս անց իրենց անհանգստացնող հարցերի պատասխանները չեն գտնում․ պաշտոնական վարկածին չեն հավատում։

«Ուզում են մեր երեխեքին մեղավոր դարձնել, որպեսզի կապիտան Եղիշե Հակոբյանին փրկեն։ Երևի կապիտանի հետ ինչ-որ պաշտոնավորներ էլի կապ ունեն, որ ուզում են կապիտանին փրկեն։

Սկզբում հիվանդանոցում հայտարարություն տարածվեց, որ կապիտանի արյան մեջ նարկոտիկ է եղել, լրատվամիջոցներն են գրել։ Էսօր ասում են՝ չկա նման։

Մինչև վերջ գնալու ենք՝ արտաշիրիմում, նմուշների կրկնակի փորձաքննություն, մինչև պատասխանը ստանանք»,-նշեց ծնողներից մեկը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Մանրամասները՝ տեսանյութում։