Ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ 2 զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել․ ՊՆ

Լուրեր

28.04.2026 | 10:59
NBA-ի չեմպիոնն առաջինն է դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:46
Հայաստանը 2026-ի աշնանից կունենա նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:39
ՌԴ-ում արգելվել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
28.04.2026 | 10:28
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդի մրցաշարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
Բոլորը

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն:

Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում դժբախտ պատահարի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: