Գեներալ Մանվելին պետք է գցել իր վանդակներից մեկը և կերակրել զինվորից խլված պահածոներով․ Արցախի ԱԺ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Այսօր` հունիսի 18-ին, Արցախի պետական համալսարանը , ԱՀ ԱԺ խմբակցություններին հրավիրել է հանրապետության ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդիպում-քննարկման ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորներ Ռոմելա Դադայանը («Հայրենիք» խմբակցության քարտուղար), Վարդգես Բաղրյանը («Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար) և Դավիթ Իշխանյանը («Դաշնակցություն» խմբակցության ղեկավար) իրենց տեսակետներն են հայտնել Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, ապա պատասխանել ներկաների հարցերին:

Նախագահական վերջին երեք ընտրությունների ժամանակ նշված երեք կուսակցությունները սատարել են գործող նախագահ Բակո Սահակյանին: ԱրՊՀ դասախոս Դավիթ Կարաբեկյանը իր հարցերով դիմել է պատգամավորներին Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաների, պետնախարարի հրաժարականի և կրթության վերաբերյալ: Ռոմելա Դադայանը նախքան հարցերին անդրադառնալը խոսել է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ բարձրացած աղմուկի, նրա ձեռբակալության և Արցախի հերոս լինելու մասին:

«Ի՞մ տեսակետն եք ուզում իմանալ: Ես երեխաների գրած նամակից շապիկ կկարեի, այն վանդակներից մեկը կազատագրեի, պատվավոր տեղ կհատկացնեի և այն պահածոյի տուփերը, որ զինվորից են խլված, դրանք էլ կեր կսարքեի նման մարդու համար»,-իր կարծիքն է հայտնել Ռոմելա Դադայանը:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն իրավիճակից դուրս գալու իրենց տեսակետն է հայտնել: «Դաշնակցությունը բավական երկար և բուռն քննարկումներ է ծավալել անցած երկու շաբաթներում: Նախ պետք է ասել, որ մեր պետականության, Արցախի հանրապետության նկատմամբ քաղաքական լուրջ դիվերսիա է իրականացվում: Շատ լուրջ վտանգված է մեր պետականությունը, մեր սուբյեկտայնությունը: Մենք նախագահին ուղղակի առումով փոխանցել ենք, որ որևէ առումով, որևէ առիթով երկրի նախագահի հրաժարականը չպետք է լինի: Որովհետև դրան հետևելու են մի շարք քաղաքական գործընթացներ, այդ գործընթացներն ուղղակիորեն մեր գնահատմամբ ունեն արտաքին միջամտություն, որի արդյունքում կարող ենք մենք լուրջ խնդիրների առջև կանգնել»,- ասել է Դավիթ Իշխանյանը:

 

Մարութ Վանյան. Ստեփանակերտ