«Սերժ Սարգսյանը Մանվել Գրիգորյանի ունեցվածքից տեղյակ չէր»․ Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հանրապետականը պատասխանատու չէ Մանվել Գրիգորյանի արածների համար»,- այսօր հայտարարել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա ցնցվել է գեներալի տան խուզարկության երեկվա կադրերից։ «Եթե պարզվի, որ սա իրականություն է, ինչ որ հրապարակել է ԱԱԾ-ն, սրան արդարացում չկա»,- ասել է ՀՀԿ խոսնակը։

Նախկինում «եթե»-ներով հարցերին պատասխանել հրաժարվող Էդուարդ Շարմազանովն ամբողջ հարցազրույցի ժամանակ ասում էր, որ ինքը հարգելով անմեղության կանխավարկածը խոսում է «եթե»-ով։ «Եթե դատարանը որոշի, ամեն ինչ պարզվեց, Աշոտյանն անձնական ողբերգություն ա ապրելու, ըստ իրա, ես անձնական հիասթափություն ու չգիտեմ ինչ»,- հավատացրել է պարոն Շարմազանովը։

Հանրապետականի խոսնակը, սակայն, դժվարանում է ասել, թե ինչպես կքվեարկի, եթե գլխավոր դատախազը գեներալին կալանավորելու միջնորդությամբ մտնի Ազգային ժողով։ «Կողմ քվեարկելը, դեմ քվեարկելը դրա հետ որևէ կապ չունի, կողմն ու դեմը նշանակում ա ազատությունից զրկելուն, կողմն ու դեմը չի նշանակում կամ արդարացնել, կամ պաշտպանել»,- խուսափողական պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավորը։

Պարոն Շարմազանովը հավատացնում է, որ Սերժ Սարգսյանը գեներալի ունեցվածքից տեղյակ չի եղել։ Դա չի նշանակում, որ իրենք պարզապես չեն կարողացել բացահայտել ակնհայտ հանցագործությունը։ «Մեր իշխանությունները, որ շատ լավը լինեին, էսօր մենք կլինեինք վարչապետ ու գործադիր իշխանություն»,- ասել է պարոն Շարմազանովը։

Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը աչքերին չի հավատում տեսածից։ Նա սպասում է նախաքննության ավարտին, որպեսզի ասի, թե ինչ է մտածում Ազգային անվտանգության ծառայության հրապարակած կադրերի մասին։ «Իմ համար խորը անակնկալ էր, անակնկալ էր ու շատ մեծ, որովհետև նույն խտացրած կաթերը, որ կային երեխաների մակագրությամբ, առաջին էդ ակցիան իրականացրել եմ ես իմ քրոջ երեխայի միջոցով»,- հիշում է գեներալի օգնականը։

Մովսեսը 5 տարի է աշխատել Մանվել Գրիգորյանի հետ, նա գեներալի մեջ չի տեսել այն մարդուն, որի արարքները նկարագրված էին հրապարակված տեսանյութում։ «Երևույթը իմ համար դատապարտելի է, եթե իմ հալալ եղբայրն իմանամ տենց բան է արել, ես կհամարեմ, որ հալալ եղբայր չունեմ»,- ասել է Մովսեսը։

Նա այսօր խորհրդարանում վստահեցնում էր, որ գեներալի ավտոմեքենաների մեծ մասը թանգարանային հավաքածու են և հայտարարագրված են, խտացրած կաթերի և զինվորների ծանրոցների մասին մեկնաբանություններ չունի, բայց զինվորի հացը գողացողի մասին ունի կարծիք․ «Իմ համար ոչ մի արժեհամակարգի մեջ չընդգրկված մարդ է»։

Ծառուկյանական Գևորգ Պետրոսյանը գեներալի արարքները համարում է ամոթալի և սպասում է գլխավոր դատախազի  միջնորդությանը։ Խմբակցությունն առայժմ որոշում չունի, թե ինչպես են քվեարկելու, սակայն ակնարկում է, որ գեներալին կհանձնեն:

Մհեր Արշակյան